Հետեւողականորեն կազմաքանդվում է ԱԳՆ–ն .Սուրեն Սարգսյան (video)
Պատերազմական գործողություններն ավարտվել են, բայց գլոբալ մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, «Պատերազմ և կապիտուլյացիա․ մեկ տարի անց» թեմայով քննարկմանը կարծիք հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա դիտարկմամբ՝ առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ դիվանագիտական մեծ ջանքեր են պահանջվում Հայաստանից, սակայն այդ ներուժը չկա։
«Վերջին տարիներին հետևողականորեն կազմաքանդվեց սկզբում բանակը, հիմա արդեն, երբ բանակցությունների փուլն է գալիս, հետևողականորեն կազմաքանդվում է նաև Արտաքին գործերի նախարարությունը, այսինքն՝ այն մարմինը, որը դիվանագիտական աշխատանքի համար է պատասխանատու», - ասաց նա։
