Փոքրոգի մարդու մեծ վրեժխնդրությունը

Երբ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը պետական ողջ ռեսուրսները կենտրոնացրել էր Սյունիքի համայնքապետերի դեմ, շինծու քրեական գործերով մեկը մյուսի հետեւից ձերբակալում-կալանավորում էր սյունյաց համայնքապետին, քչերը գիտակցեցին, որ խնդիրը ոչ թե այս անձնավորություններն են, այլ Փաշինյանի թիրախում Սյունիքն է, որը ցանկանում է հանձնել թշնամուն: Անգամ հայրենի ընդդիմության մեծ բաթողումն էր, որ պահը բաց թողեց եւ հուժկու լոկալ պայքար չձեռնարկեց Սյունիքում: Կյանքը ցույց է տալիս, որ ձերբակալելով սյունյաց հող պահող համայնքապետերին ու կոտրելով դիմադրությունը՝ Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ իրագործում է իր ծրագիրը եւ մաս-մաս հանձնում Սյունիքը: Ընդ որում՝ շատերին թվում էր, թե Փաշինյանի անգրագիտության հերթական դրսեւորմն էր, երբ սահմանների թեմայով մշտապես հետեւյալ հաջորդականությունն էր կիրառում՝ դեմարկացիա՝ սահմանագծում, ապա դելիմիտացիա՝ սահմանազատում: Կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանն ու իր կիրթ բարեկամն առանց դելիմիտացիայի Սյոնիքում ոչ պաշտոնական դեմարկացիա են իրականացնում, դրա արդյունքն է նաեւ Գորիս-Կապան ավտոշանաճահին, իսկ այսօր արդեն Ճակատենում տեղադրված մաքսակետերը:
Հիշեցնենք, որ ցայսօր կալանավորված են Մեղրիի արդեն նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի համայնքապետ Փարամուզյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

Նկատենք, որ Փաշինյանը զուգահեռ արշավ է իրականացնում նաեւ անհնազանդ այլ համայնքապետերի նկատմամբ, որոնք, իհարկե, Սյունիքից չեն, բայց իրենց մարզում, իրենց համայնքում են հակաիշխանական գործունեություն ծավալում: Արդեն մի քանի ամիս է Փաշինյանը այս մարդկանց գլխին դանայան սուր է կախել ու փորձում է շինծու քրեական գործերով նրանց հնազանդեցնել:
Երկու օր առաջ էլ հրահանգ տվեց կալանավորել Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին, ով Պատիվ ունեմ դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն ՝ քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Քասախի համայնքապետի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Ենթադրյալ չարաշահումները հիմնականում վերաբերում են հողատարածքների օտարմանը կամ վարձակալությամբ տրամադրելուն, տարբեր անձանց դրանց հետևանքով հասցված վնասը շուրջ 43 միլիոն դրամ է կազմում։
Արա Մկրտչյանի կալանավորումն, անկասկած, փոքրոգի մարդու անհաղթահարելի կոմպլեքսների դրսեւորում է, եւ այն պայմանավորված է ընդդիմադիր պատգամավորի պահվածքով:
Երկիր անձնած, ցեղասպանության դուռ բացած այս անձնավորությունն այնքան մանրախնդիր ու քինախնդիր է, որ չի հանդուրժում իր նկատմամբ անգամ քննադատությունը ու հորից դստեր վրեժն է լուծում:

Անի Սահակյան

դիտվել է 3221 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am