Սևանից ջրառի մասին որոշումն առաջին ընթերցմամբ ընդունվեց
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» նախագծի քննարկումն ավարտվեց: Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 77 կողմ և 3 դեմ ձայնով:Մինչ քվեարկությունը Ելք դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց` 130 հազար շահառուի ոռոգման հարցը կարելի է լուծել այլ եղանակով. «Թող այս նախագիծը չներկայացվի, թե գյուղացիների համար է արվում, այս նախագիծը ներկայացված է օրենքի խախտմամբ։ Մենք դեմ ենք քվեարկելու, եւ կոչ եմ անում գործընկերներիս աջակցել մեզ` ՍԴ դիմելու հարցում` կամ միանան մեզ, կամ օգնեն, որ հարցը կարողանանք ՍԴ-ում վիճրկել»։«Ծառուկյան» խմբակցությունից նախապես հայտարարեցին, որ ստիպված են կողմ քվեարկում՝ հաշվի առնելով հանրային շահը:
