«Վաղը դարձյալ մի հատ «փըշտ» կասի Պուտինը». Պարույր Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր Հայելի ակումբում հայտարարեց, որ կցանկանար, որ ընտրած լինեինք ԵՄ ճանապարհը: «Սակայն պետք է արձանագրենք մի բան, որ եվրոպական քաղաքական գործիչներն էլ բավարար իրավական դրսևորում հանդես չբերեցին նախորդ փուլում։ Հետո՞ ինչ, որ Պուտինը նախորդ գիշեր Սերժ Սարգսյանին վախեցրել էր, իրենք պետք է ասեին՝ մենք բանակցությունները սկսել ենք, շարունակում ենք»,- ասաց Պարույր Հայրիկյանը։ Ըստ նրա՝ նախագահի հայտարարությունը ոչինչ չի նշանակում. «Սերժի հայտարարությունը մահկանացուի հայտարարություն է, այնպես որ, եվրոպացիներն այն ժամանակ իրենց սխալ պահեցին։ Երևի դա զգալով է, որ հիմա փորձում են ինչ-որ բան անել։ Բայց ռուսական իմպերիալիզմը ե՞րբ է թույլ տվել, որ դու՝ առանց ճիգ դրսևորելու, հօգուտ քեզ ինչ-որ բան անես: Կամ Հայաստանի իշխանությունները պետք է ժողովրդի և քաղաքական գործիչների աջակցությունը ստանալով՝ գնան այդ ճանապարհով, կամ էլ վաղը դարձյալ մի հատ «փըշտ» կասի Պուտինը, Սերժն էլ կանի այն, ինչ որ մի անգամ արդեն արեց»։
