«Ընենց հարց եք տալիս… ե՞ս եմ ուղարկողը». Դերժավայի Արկադի
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանն (Դերժավայի Արկադի) իր որդու` բանակում չծառայելու փաստը պատճառաբանում է նրա սովորելու հանգամանքով: Ինչպես ասաց՝ ինքը դեմ չէ որդու ծառայելու հանգամանքին, պարզապես նա այժմ սովորում է համալսարանում: Հարցին, թե առաջնագի՞ծ է ուղարկելու, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ ուղարկողը: Ընենց հարց եք տալիս, ե՞ս եմ ուղարկողը»: Անի Աղազարյան
