Դասալիքներն էսօր մենք ենք դարձել. Միքայելյանը՝ բանակում չծառայած պաշտոնյաների որդիներին
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հիշեցրեց, որ առաջիններից էր, ով արձագանքել է «Սասնա ծռեր»-ի գործողություններին: «Մարդիկ ուզում են ազատագրել երկիրն այս իշխանություններից, բա ի՞նչ անեն: «Սասնա ծռեր»-ի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը»,- նման համոզմունք հայտնեց պատգամավորը: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կարծիք ունի վերջերս հրապարակված ցուցակի մասին, որտեղ ներառված էին նախկին և ներկա պաշտոնյանների որդիները, որոնք չեն ծառայել բանակում, ասաց. «Բոլորը պետք է հասկանան, որ սա մեր հայրենիքն է, մեր պետությունն է, մեր բանակը, և բոլորը պետք է ծառայեն՝ անկախ նրանից, թե ում որդիներն են»։ Դիտարկմանը, թե պաշտոնյանների որդիները դասալիքներ են՝ Սասուն Միքայելյանն ընդգծեց․ «Դասալիքներն էսօր մենք ենք դարձել, դասալիքները հերոսացան, մենք էլ էս տարիների ընթացում դարձանք դասալիք, էն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում փորձում էին երկիրը նորմալ հունի վրա դնել, դարձան դասալիք»։ Անի Աղազարյան
