Հրազդանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ հուլիսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ Սևակ Դանիելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 40 DD 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 58-ամյա Գրիգոր Մարգարյանին: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել , զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից տուժածին տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Կայքի փոխանցմամբ՝ Mercedes-ի վարորդն աշխատում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում որպես փորձաքրեագետ։ Նա Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հորեղբոր թոռն է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
