Արամ Հարությունյանի՝ Շորժայում գտնվող տան ճակատագիրը
ԱԺ արտահերթ նիստում Սևանից հավելյալ 100 մլն խմ ջրառի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանից «Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանը հետքրքրվեց նրա Շորժայում գտնվող շտնից, և նկատեց, թե արդյոք ջրի մակարդակի բարձարացումը չի խանգարում շինությանը, որը կազմում է գրեթե 1900 մ նիշ: Դիտարկմանն ի պատասխան Արամ Հարությունյանը ասաց. «Ուզում եմ ընդամենն արձագանքել Շորժայում իմ ունեցած շինության վերաբերյալ մտքին, որը բնութագրվեց որպես առանձնատուն: Այն հիմնականում իրենից ներկայացնում է մետաղական թեթև կոնստրուկցիա՝ տեղափոխման հնարավորությամբ, որին լճի բարձրացման վտանգ չի սպառնում»: Ինչպես ասաց` լինելով ոչ հիմնական կառույց, առանձնատունն անհրաժեշտության դեպքում կարղ է տեղափոխվել ցանկացած նիշի: Անի Աղազարյան
