Սանկցիաները՝ սովորություն
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստին ամբաստանյալներից ներկայացվել էին միայն Սասունիկ Կիրակոսյանը եւ Հովհաննես Պողոսյանը: Մյուսները նախորդ նիստին հեռացվել են նիստերի դահլիճից ոտքի չկանգնելու պատճառով: Դատարանը որոշեց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպան ներգրավել հանրային պաշտպան Արկադի Գեւորգյանին: Հեռացված Գալուստ Գեւորգյանը բերվեց դահլիճ՝ դիրքորոշում հայտնելու համար, եւ չնայած նրան, որ ամբաստանյալը դեմ էր նոր պաշտպանի ներգրավմանը, այնուամենայնիվ, պաշտպանը ներգրավվեց, իսկ Գալուստ Գրիգորյանը հեռացվեց դահլիճից: Այսօրվա նիստին ներկա չէի պաշտպաններ Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Եգորյանը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա, եւ ինքն այժմ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ սանկցիայի մասին որոշում կայացնելու: Այնուհետև, խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշեց Հայրապետյանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ պատասխանատվության վերբերյալ դիմում ներկայացնել փաստաբանների պալատ:
