Արտակարգ իրավիճակ՝ Գյումրիի հրապարակում. henaran.am

Վաղ առավոտից Գյումրիի Վարդանանց հրապարակում սկսեցին հավաքվել կենտրոնական շուկայի  աշխատողները, ովքեր  վաղ առավոտյան՝ ժամը 4-ին  եկել են  աշխատանքի ու տեսել, որ շուկայի մուտքը փակված է պատնեշներով: Հասկանալով, որ ոչ ոք  չի գալիս ու  չի  տեղեկացնում, թե ինչն է պատճառը, որ առանց  զգուշացնելու նման որոշում են կայացրել ու միանգամից իրագործել,  հավաքվել ու  բոլորով գնացել էին քաղաքապետարան: Նրանց արգելել էին մտնել քաղաքապետարան, երկար ժամանակ բողոքելուց հետո  Սամվել Բալասանյանը այդպես էլ դուրս չեկավ   գյումրեցիներին լսելու համար:  Վաճառողներն էլ որոշեցին մտնել քաղաքապետարան: Ոստիկանները թեև չէին թողնում, բայց  նրանց հաջողվեց  մտնել քաղաքապետարանի նախասրահ, որտեղ   նրանց մոտեցավ փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանն ու նշեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչ է կատարվել շուկայում,  նաև  հանգստացնելով  նշեց, որ խնդիրը կլուծվի անհապաղ: Բայց շուկայի աշխատողները համոզված էին, որ հերթական անգամ փորձում են իրենց  տեղափոխել մեկ այլ տարածք: Բողոքողներից Հակոբ Սարգսյանը  նշեց, որ մի քանի ամիս առաջ, կենտրոնական շուկայում սկսել է  շինարարակական աշխատանքներ կատարել գյումրեցի գործարարներից մեկը ու հավանաբար, այս քայլով ցանկանում են, այնպես անել, որ  վաճառողները վարձակալությամբ տեղափոխվեն  նոր տարածք: Լենա  Հովհանիսյանն էլ հավելեց. «Քանի տարի է  էս վիճակն է,   ամեն տարի բանըմ կբերեն մեր  գլխին, կամ կփակեն, կամ կըսեն հարկը շատ տուր, կամ գնա  դալանի տակ, կամ էլ գնա  անգարի  մեջ… վերջը   առնողները մեզի սորվել են, գիտեն, որս ուրտեղ կկայնինք:Դատ ու դատարանի մեջ էինք քանի տարի ,  չի կարելի չէ, մեր նեռվերը էլ չի դիմանա, Օրվա հացի փող կաշխատինք, լավ օրից չէ օր էս արևին ցրտին էնտեղ  կայնած ենք»: Փոխքաղաքապետ տեղեկացրեց, որ ճշտելու են թե ինչ է կատարվել ու պարզաբանումներ կտրվի  ավելի ուշ: Իսկ այս պահին բետոնյա պատնեշները հեռացվել են: unnamed (1) unnamed (2) henaran.am

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am