Պարտադրված են քվեարկում կողմ
ԱԺ արտահերթ նիստին այսօր Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն մինչեւ 270 մլն խմ ջրառ անելու մասին Կառավարության որոշման քննարկմանը ԱԺ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստաբջյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու Սեւանից ջուր բաց թողնելու հարցին, սակայն նշեց, որ նախագիծը կողմ քվեարկելու բան չի:Բոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ ամբողջ նախագիծը հակասահմանադրական է. “Ես հասկանում եմ, որ մեր խմբակցությունը պարտադրված է կողմ քվեարկել… Չեմ ուզում ավել-պակաս խոսեմ, դրա համար գնամ»: Անի Աղազարյան
