Բաքուն ղարաբաղյան հարցում մեծ հույսեր է կապում ԱՄՆ-ի հետ . Ալիև
«Հարգելի պարոն Նախագահ, իմ ու ադրբեջանցի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ ամերիկացի ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 25 տարիների ընթացքում Ադրբեջանի և ԱՄՆ միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները զարգանում էին դինամիկ ու բազմակողմ և հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի»,-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ: Ալիևը անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեծ հույսեր ենք կապում ԱՄՆ հետ, մասնավորապես անձամբ ՁԵր այս հարցում»:
