Դուք անհարգալից եք. դատավորը՝ պաշտպան Արայիկ Պապիկյանին
Չեմ կարող մասնակցել դատական նիստին, քանի որ իմ պաշտպանյալն նման լիազորություն չի տվել,հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանի գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը «Անհարգալից վերաբերմունք եք դրսեւորում: Դուք իրավասու չեք հեռանալու նիստերի դահլիճից առանց դատարանի թույլտվության: Եթե հեռանաք, դատարանը կարձանագրի, որ 3 անգամ անընդմեջ նիստին չեք մասնակցել, դրա իրավական հետեւանքները դուք հասկանում եք»,- հայտարարեց դատավորը: Պապիկյանը լքեց դահլիճը: Ընդմիջում հայտարարվեց:
