Դուք Ադրբեջանի փաստաբա՞նն եք, թե՞ օմբուդսմենը

Համացանցում հայտնվել են կադրեր, թե Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհը ինչպիսի վիճակում է հայտնվել՝ օրերս Փաշինյանի իշխանության ավետած լուրից հետո, երբ ըստ՝ Արմեն Գրիգորյանի՝ ադրբեջանական կողմը կեսգիշերից մաքսակետեր է տեղադրելու Գորիս–Կապան ավտոճանապարհին։

Այլընտրանքային ճանապարհն այն վիճակում է, որ շտապօգնության մեքենան գյուղ հասնել չի կարող, ասել է Սյունիքի մարզի Բարձրավան համայնքի ղեկավար Օնիկ Ավագյանը: Կառուցվող այլընտրանքային ճանապարհն այժմ այն վիճակում է, որ եթե գյուղի բնակիչներից որևէ մեկը շտապօգնության կարիք ունենա, մեծ խնդիր կառաջանա, ասել է նա NEWS.am-ին։ «Խոսք են տվել, որ մինչև տարվա վերջ գրունտային ճանապարհը կսարքեն, խճապատում կլինի, եկող տարի կասֆալտապատեն, բայց եղանակային պայմաններից է շատ բան կախված։ Հիմա գյուղում լրիվ խնդիր է։ Ճանապարհը 10 կիլոմետրանոց է, որից 5-ում հողային աշխատանքներ են արվել և շարունակվում են արվել, բայց հակառակ կողմից է ճանապարհը գալիս, իսկ գյուղի մոտակայքի հատվածում արդեն աշխատանքներ չեն իրականացվում։ Կառուցվող ճանապարհը, ըստ իրենց, լինելու է ասֆալտապատ՝ մոտ վեց մետր լայնության, բայց այս պահի դրությամբ միայն ամենագնաց ավտոմեքենաները կարող են երթևեկել այդ ճանապարհով»,- նշել է նա։

Ըստ Օնիկ Ավագյանի՝ անգամ եթե այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ կառուցվի, զգալի տարբերություն կլինի ճանապարհածախսի և ճանապարհահատվածի երկարության հետ։ «Եթե մինչև հիմա 35 կմ ճանապարհն անցնելով հասնում էինք Գորիս, հիմա արդեն այլընտրանքային ճանապարհով ստիպված կլինենք անցնել 70 կմ։ Տաքսիով Գորիս-Կապան ճանապարհն անցնում ենք 5000 դրամով, իսկ այլընտրանքային ճանապարհը կարժենա 10 հազար դրամ։ Տարբերությունը կրկնակի է, ինչը, բնականաբար, գյուղացին կզգա իր գրպանի վրա»,- ընդգծեց Ավագյանը։ «Մինչև այս մարդիկ երթևեկում էին Գորիս-Կապան ավտոճանապարհով, սակայն մաքսակետերի տեղադրումից հետո արդեն չեմ կարող ասել՝ մարդկանց մոտ ինչպես է փոխվել տրամադրությունը։ Ամեն դեպքում, երթևեկելու ժամանակ չես կարող ասել, թե հաջորդ վայրկյանին ինչ կարող է փոխվել»,- հավելել է Օնիկ Ավագյանը։

Հայաստանյան այս աբսուրդը 2 օր է իշխանությունները ցանկանում են արդարացնել, թե այս կերպ խուսափել են Ադրբեջանի պահանջած «միջանցքային» տրամաբանությունից: Հայաստանը չմտավ Ադրբեջանի՝ միջանցքային տրամաբանության մեջ, «Ազատության» եթերում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում Ադրբեջանի տեղադրած անցակետին։

Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, Հայաստանն էլ պնդում է, որ որևէ միջանցքային տրամաբանություն չի քննարկում։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ, որ նաև հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հանձնաժողովի համանախագահն է, օրերս հայտարարեց, որ ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք։

Ադրբեջանական կողմը նախօրեին ոչ պաշտոնական աղբյուրներով տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-ի լույս գիշերվանից Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն կիրականացնի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանը օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։
Պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը և որ Հայաստանը նույնպես, ըստ անհրաժեշտության, մաքսային, անձնագրային հսկողության կետեր կտեղադրի։

Ռուբինյանն ընդգծեց՝ դա այն է, ինչ ուզում է Հայաստանը, Հայաստանի ուզածն է եղել միշտ և շարունակում է լինել. «Ադրբեջանն այս ընթացքում հաճախ փորձել է տարբեր քննարկումներում ներկայացնել, թե իբր Գորիս-Կապան ճանապարհի այդ 21 կիլոմետրանոց հատվածը մեծ հաշվով իրենց տված ճանապարհն է, կամ իրենց տված միջանցքն է, որի դիմաց իրենք ուզում են ստանալ այսպես կոչված միջանցք, և թերևս վերջին զարգացումների և ֆիքսումների արդյունքն է նաև, որ Ադրբեջանը գնաց այսպիսի որոշման, ինչը, բնականաբար, որոշակի դժվարություններ առաջացնում է»: Ի դեպ, ԱԺ փոխնախագահը՝ հավելել է, որ Ադրբեջանի այս որոշումը Հայաստանի համար անակնկալ չէր՝ Հայաստանը պատրաստ էր նման զարգացումների։

Հիմա ամենազավեշտայինը: Հարցին, թե ի՞նչ ձևաչափով է այդ հարցը որոշվել, ինչ-որ հարթակում քննարկո՞ւմ է անցկացվել, որ պետք է այդ մաքսակետը տեղադրվի, Ռուբինյանը պատասխանել է՝ դա փոխհամաձայնության արդյունք չէ։

Այս աբսուրդի ներկայացումը, որում ապրում է Հայաստանը՝ դառնում է մի իսկական մղձավանջ: Մարդիկ և ասում են, որ սա Հայաստանի «ուզածն» է, այսինքն, ըստ իրենց տրամաբանության՝ Բաքվում քնում-արթնանում են, մտածում են՝ ինչպես իրականացնել Հայաստանի երազանքները: Բայց միևնույն ժամանակ էլ, Փաշինյանի իշխանությունն արձագանքում է, որ Ադրբեջանը ինչ որոշում, տեղեկացնում է հայաստանյան կողմին ու իրականացնում է, քանի որ փոխհամաձայնության արդյունք չէ նման որոշում:

Ու այսպես քանի՞ որոշում է պաշտոնական Բաքուն զանգելու-տեղեկացնելու Երևանին, Հայաստանի իշխանությունն էլ՝ ՀՀ հասարակությանը:

Ի վերջո՝ դուք Ադրբեջանի փաստաբա՞նն եք, թե՞ օմբուդսմենը: Ալիևը որոշում է, ձեզ տեղեկացնում է, ու վե՞րջ:
Արցախի կարգավիճակն է՞լ է այդպես որոշվելու...

Էլ ինչո՞վ եք տարբերվում ադրբեջանական իշխանություններից, որոնք տարիներ շարունակ տորպեդահարել են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու այսօր, երբ թեթև հույս կա, որ այդ ձևաչափը կարող է գործարկվել, Փաշինյանը ի լուր աշխարհի ցույց է տալիս, որ Բաքվի հետ կապի մեջ է, ինչ հարց ուզեն՝ կպայմանավորվեն:

Ի դեպ, եթե բանը հասել է մաքսակետեր դնելուն՝ առանց սահմանների որոշման, Հայաստանն օրինակ՝ որտե՞ղ է պատրաստվում դնել մաքսակետ՝ Ադրբեջանի տարածքում:

Դեռ որքան են մեր հասարակությանը կերակրելու՝ Հայրենիքի, հողի, տարածքի կորուստ՝ լավ ասֆալտ փռելու ու այլընտրանքային ճանապարհների հեռանկարով, էժանագին պատճառաբանություններով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4763 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am