Ժամը 11:00-ի դրությամբ արդեն +34, տեսնենք ուր ենք հասնելու. Գագիկ Սուրենյան
Դեռ օրը չի էլ կիսվել, բայց, մասնավորապես Երեւանում օդի ջերմաստիճանը բավական բարձր է: «Ժամը 11:00-ի դրությամբ արդեն +34, տեսնենք ուր ենք հասնելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: ԱԻՆ-ը հայտնում է. Ուշադրություն Հուլիսի 4-ին, 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտայինգոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգիհրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինինորմայից 5-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 4-ին կանխատեսվում է 7, որիդեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածումխուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Ըստ պաշտոնական աղբյուրի, հուլիսի 4-ին եւ 5-ին հանրապետության բոլոր շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ: Կանխատեսվում է, որ այդ օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +40-ի: Իսկ արդեն հուլիսի 6-ից 8-ը ներառյալ հյուսիսային շրջաններում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Դա վերաբերում է նաեւ Երեւանին: Մնացած բնակավայրերում հնարավոր է ամպամածություն: Այդ օրերին ջերմաստիճանը որոշակիորեն կնվազի:
