Սևանա լճից ջուր բաց թողնելու նախագծին «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի
«Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման,պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին: Նշենք,որ նախագծով սահմանված է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բացթողել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետրն է: Միևնույն ժամանակ «S.O.S. Սևան» նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է անցկացնում` Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցնելու կառավարության առաջարկի դեմ: Հիշեցնենք. Այսօր Աժ-ում մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
