Փաշինյանը Սյունիքը հանձնեց Ալիեւին. որն է հաջորդը

Նիկոլ Փաշինյանի կարծիքով հնարավոր էր խուսափել Գորիս-Կապան ճանապարհի՝ թուրքերի վերահսկողությանն անցած հատվածում մաքսակետեր տեղակայելուց, բայց այդ դեպքում Փաշինյանի խոսքով՝ դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար։

Այսինքն, կամ պետք է ՀՀ իշխանությունը միջանցք տար ադրբեջանցիներին, կամ մաքսակետը պետք է տեղադրվեր այդ ճանապարհին:

Նիկոլ Փաշինյանի խոսքում մի քանի հակասություն կա: Նախ ինչ միջանցքային տրամաբանության մասին է խոսքը, եթե մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունից տեղից ելնողը փորձում է վստահեցնել, որ Ադրբեջանի հետ միջանցքի հարց չկա, չի քննարկվում եւ չի էլ կարող քննարկվել:
Հիմա ինչպես կամ ինչու ու երբվանից ծագեց միջանցքի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին կանգնեցնելով երկընտրանքի առջեւ: Ստացվում է, որ կամ Փաշինյանը ստում էր մեզ, կամ էլ ինքը չի որոշում, թե Հայաստանում երբ եւ ինչ պետք է անել:

Փաշինյանն ասում է նաեւ, թե այն հատվածը, որտեղ մաքսակետ է տեղադրվելու ՀՀ տարածքը չէ, դա պատկանում է ադրբեջանցիներին: Նախ Փաշինյանն ու իր թրքահպատակները բացահայտ ստում են , ճանապարհն ամբողջությամբ անցնում է ՀՀ տարածքով եւ այդ մասին հրապարակային հայտարարությամբ են հանդես եկել նաեւ նախկին պաշտոնյաները, որոնց թվում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մանրամասնելով, որ ճանապարհաշինության հողհատկացման ժամանակ անգամ ադրբեջանական կողմն է հաստատել, որ այն Հայաստանի տարածքով է անցնում: Բայց ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, եթե այդ ճանապարհն իսկապես իրենցն է, ապա ինչ կոմպրոմիսի ու այլընտրանքի մասին է խոսքը, ակնհայտ է, որ ընդամենը փոխվել է միջանցքի տեղը, այն լինելու է ոչ թե Կապան-Նախիջեւան հատվածում, այլ Գորիս-Կապան ճանապարհին:
Իսկ ընդհարապես, վաղը Նիկոլ Փաշինյանը կարող է թույլ տալ Սեւանում, Երեւանում անցակետեր տեղադրել, կամ ասենք Լաչինում, որով վերջնականապես Արցախը կնվիրի իր սիրելի ադրբեջանցիներին ու հայտարարել, որ ադրբեջանցիներն ավելին էին ուզում, մենք այսպիսով լեզու գտանք եւ շահած ենք դուրս գալիս: Սրա համար են ասում, որ պարտված ու թշնամու առաջ կզած ղեկավարը պետք է հեռանա, որովհետեւ ստիպված է բավարարել իրեն ներկայացվող բոլոր պահանջները եւ ՀՀ քաղաքացիներին նվաստացնել սեփական երկրում:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը,անդրադառնալով հարցին, թե Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրումն ինչ ազդեցություն կարող է ունենալ բեռնափոխադրումների և այլ խնդիրների վրա, ցնցող պատասխան է տվել.

«Ադրբեջանական կողմը մեզ դեռ ամբողջապես չի տեղեկացրել՝ ինչ է դա ենթադրում, բայց տրամաբանությունը կարող է ենթադրել որոշակի վճարների գանձում ճանապարհից օգտվելու համար, բնականաբար նաեւ՝ անձնագրերի ստուգում»,- ասել է Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ հայկական կողմը արդբեջանական կողմի քաղաքականությանը պատասխան քաղաքականություն է վարելու՝ մաքսակետեր տեղակայելով ճանապարհի մեր հատվածում։
«Ադրբեջանցիներն օգտվելո՞ւ են այդ ճանապարհից, որ մենք էլ մաքսակետ տեղադրանք»,- հարցին Արմեն Գրիգորյանը պատասխանել է, որ տրամաբանական չէ, որ ադրբեջանցիներն կօգտվեն ճանապարհի հայկական հատվածից։ Ըստ նրա՝ նույն կերպ նաև տրամաբանական չէ, որ հայկական կողմը օգտվի ճանապարհի ադրբեջանական հատվածից, քանի որ կա Տաթև-Աղվանի ճանապարհը ։ Ահա, այսպիսին է մեզ կառավարողների իրական դեմքը՝ անադեկվատ ու ապազգային: Սպասենք նոր աղետի:

Անի Սահակյան

դիտվել է 1366 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am