Փաշինյանի վառած «կանաչ լույսը». սպանության հետքերով

Հայաստանն այլեւս ձեռնոց է նետել հանցավոր Սիցիլիային, ամեն օր կրակոցներ, բռնության դեպքեր, ծեծ, ջարդ: Ատելության ու անպատժելիության այն մթնոլորտը, որը գերացվել է երեք տարի շարունակ, առարկայական հետեւանքներ է ունենում: Երեկ գիշեր Երեւանի Քանաքեռ թաղամասի սեփական տներից մեկում մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ է գրանցվել, ավտոմատներով, զենքով կրակել են իրար վրա տեղի թաղային հեղինակություններից մեկի բանդան ու ԱԺ նախկին պատգամավորներից մեկի տղաները, կա չորս զոհ, ծանր վիրավորներ: Սպանվածներն են քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը և ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը, ում տանն էլ տեղի է ունեցել դեպքը: Վերջինիս որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը, որը վիրավոր է, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, կասկածվում է Տույի սպանության մեջ։
Վլադիմիր Սիմոնյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո աշխատել է Երևանի քաղաքապետարանի Կենդանաբանական այգում՝ որպես փոխտնօրեն, այնուհետև՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն ամիսներ առաջ ազատվել էր տնօրենի ԺՊ-ի պաշտոնից՝ փաստաթղթերով տնօրենին ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու պատճառով։
Վլադիմիր Սիմոնյանի հայրը՝ Արտուշ Սիմոնյանը, 1998-2001թ-ը եղել է Հայկական ավիաուղիների կոմերցիոն տնօրենը։ 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից ընտրվել էր ԱԺ պատգամավոր: Նա անկուսակցական էր:
Իսկ «Քանաքեռցի Տույը»՝ Արթուր Ղազարյանը, ինչպես նշեցինք, քրեական հեղինակություն է, նա բազմիցս է հայտնվել իրավապահների տեսադաշտում: Նա այս իշխանությունների սրտի գողականներից է, վերջին ընտրություններին էլ վիզ էր դրել հող հանձնած Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության վերարտադրության համար: Այդ պատճառով էլ անպատիժ շրջում էր Երեւանի փողոցներում եւ նոր հանցագործություններ իրականացնում:

2019 թվականին Տույի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է, ըստ մամուլի հրապարակումների՝ նա մի քաղաքացու էր պահել անազատության մեջ, ծեծի ենթարկել և սպանության սպառնալիքներ տալու միջոցով պահանջել հրաժարվել իրեն պատկանող հացի արտադրամասի իր մասնաբաժնից, որի դիմաց խոստացել են վճարել 150.000 ԱՄՆ դոլար: Քաղաքացի Ա.Հակոբյանը ստիպված համաձայնել է կատարել վերջիններիս պահանջը, սակայն նրան վճարել են ընդհամենը 10.000 ԱՄՆ դոլար: Սրանից հետո սկսվել էր քաղաքացու հետ հաշվեհարդարը: Այս պատմությունը տեղի էր ունեցել մինչեւ հեղափոխությունը, գործ էր հարուցվել, որը ջրվեց Փաշինյանի գրպանում տեղավորված իրավապահների կողմից: Չնայած այն բանի, որ Փաշինյանն իբր պայքարում էր քրեական ենթամշակույթի դեմ, անգամ օրենք ընդունվեց, սակայն իր աջակից գողականներն անպատիժ են ու այդ անպատժելիությունն է, որ նոր հանցանքներ է ծնում:
Ի դեպ, 2021 թվականին մամուլը գրեց, որ պատերազմի ավարտից հետո մի շարք անձինք Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվել են մարտական զենքով։ Նրանց թվում էր Տույը, ցուցումը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ըստ մամուլի՝ Արայիկ Հարությունյանի տված զենքով էլ Տույը սպանել է ԱԺ նախկին պատգամավորին, ընդ որում սա միակ դեպքը չէ. ամիսներ առաջ էլ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կենցաղային հողի վրա կրակեց Երեւանի կենտրոնում նույն Հարությունյանի տված զենքով:

Անի Սահակյան

դիտվել է 6187 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am