Նիկոլ Փաշինյանի «բայղուշը»


Հայաստանն ունի այլընտրանքային ճանապարհ, եւ Գորիս-Կապան ավտոճանապարհն օգտագործելու տրամաբանություն չկա: Հանրային հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն է արել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրումն ինչ ազդեցություն կարող է ունենալ բեռնափոխադրումների և այլ խնդիրների վրա:
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ ադրբեջանական կողմը Հայաստանին դեռ պետք է իրազեկի, թե ինչ գործընթաց է պահանջվում այդ ճանապարհից օգտվելու համար։
«Ադրբեջանական կողմը մեզ դեռ ամբողջապես չի տեղեկացրել՝ ինչ է դա ենթադրում, բայց տրամաբանությունը կարող է ենթադրել որոշակի վճարների գանձում ճանապարհից օգտվելու համար, բնականաբար նաեւ՝ անձնագրերի ստուգում»,- ասել է Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ հայկական կողմը արդբեջանական կողմի քաղաքականությանը պատասխան քաղաքականություն է վարելու՝ մաքսակետեր տեղակայելով ճանապարհի մեր հատվածում։
<<Ադրբեջանցիներն օգտվելո՞ւ են այդ ճանապարհից, որ մենք էլ մաքսակետ տեղադրանք>> հարցին Արմեն Գրիգորյանը ջախջախիչ պատասխան է տվել՝ նշելով, որ տրամաբանական չէ, որ ադրբեջանցիներն կօգտվեն ճանապարհի հայկական հատվածից։ Ըստ նրա՝ նույն կերպ նաև տրամաբանական չէ, որ հայկական կողմը օգտվի ճանապարհի ադրբեջանական հատվածից, քանի որ կա Տաթև-Աղվանի ճանապարհը ։ <<Բայց կարող է ադրբեջանցիները, օրինակ, Սանասարից Էյվազլի գնալու համար այդ ճանապարհից օգտվեն, իսկ դրա մի մասը նաեւ ՀՀ տարածքով է անցնում, եւ այդ հատվածից օգտվելու դեպքում մենք նույնպես մաքսային հսկողություն կիրականացնենք ու մաքսային վճար կգանձենք Ադրբեջանի քաղաքացիներից>>,- պատկերավոր բացատրել է ԱԽ քարտուղարը։
Այնպիսի տպավորություն է, թե Արմեն Գրիգորյանի պաշտոնական գործառույթների մեջ բայղուշությամբ զբաղվելու և սև թուղ բերելու մասին կետեր կան։ Անգամ սովորական բայղուշները, ի տարբերություն Արմեն Գրիգորյանի, հասկանում են, Տաթևի ճանապրհով Գորիսից Կապան հասնելը առնվազն 20 կմ-ով ավելի երկար է, ավելին ձմռանը Տաթևի ճանապարհը հաճախ անանցանելի է դառնում։ Ի դեպ, հենց այն պահին, երբ Արմեն Գրիգորյանը հանրայինի եթերում վերը նշված դարակազմիկ հայտարարությունն էր անում, Տաթևի ճանապարհին մեծ խցանում էր առաջացել՝ առաջին ձյան պատճառով։ Էլ չենք խոսում այն մասին, որ Որոտան, Շուռնուխ,  Բարձրավան և այլ գյուղերը փաստացի մնացել են շրջափակման մեջ և Գորիս հասնելու համար պետք է մեծ շրջապտույտ կատարեն։  Այս խնդրին մանրամասն անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ նշված բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:
Օրինակ՝  Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը: Այս գյուղերում երեխաներն ու ուսուցիչները չեն կարողացել անգամ դպրոց հասնել։

Իսկ ադրբեջանական կողմը, այո, կարիք չունի օգտվելու առավել ևս մաքս վճարելու ճանապարհի այն հատվածի համար, որը դեռևս հայկական տիրապետության տակ է։

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 6285 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am