Ադրբեջանը կարող է մաքսային կետ դնել Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը բացատրել է, որ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսային անցակետ տեղադրելու փաստին պետք է նորմալ վերաբերվել։ Փաշինյանն այն կարծիքին է, թե ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում:

<<Խոսքը Էյվազլիի հատվածի մասին է: Հիմա կարող է այլ հարց ծագել. իսկ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր: Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար>>,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարվա օգոստոսից Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, այսինքն՝ մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում:
Փաշինյանը նաև հայտարարել է, որ նախօրեին Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ: <<Ծանուցումն ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը: Այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ:

Նախորդ հինգշաբթի ես ինքս այդ ճանապարհով գնացել եմ Կապան և վերադարձել: Կարող եմ վկայել, որ ստացել ենք իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի՝ կցորդիչով բեռնատարների առավել հարմար անցումն ապահովելու համար: Չնայած պիտի ասեմ, որ Կապան մեկնելիս և վերադառնալիս այդ ճանապարհին տեսել եմ մի քանի տասնյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության, որոնք ազատ երթևեկում էին: Երեկ մինչև կեսգիշեր և դրանից հետո, այսինքն՝ մինչև լուսաբաց Կապան-Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար: Ադրբեջանի երեկվա որոշումից հետո, ի դեպ, իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում՝ այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել նաև Տաթև-Աղվանի ասֆալտապատ ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի: 

Ընդգծեմ նաև, որ նոր երթուղով Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ երթևեկության ժամկետը չի ավելանում, ընդհակառակը, մի քիչ էլ կրճատվում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը: Սրան գումարենք նաև այն, որ Երասխ-Գորիս հատվածում այս պահին էլ տեղի են ունենում աննախադեպ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքներ, և ճանապարհի որակն էականորեն փոխվում է: Շեշտեմ, որ այլընտրանքային ճանապարհների շինարարության ծավալուն աշխատանքներ են իրականացվում Տաթև-Լծեն հատվածում, Շուռնուխի և Որոտանի հատվածում, մի քանի այլ հատվածներում ևս, որոնց մասին հետագայում նաև լրացուցիչ կհայտարարենք: Երթևեկության տրամաբանության փոփոխության արդյունքում որևէ գյուղ չի կտրվում, չնայած մի քանի գյուղի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է, և այդ հարցը հնարավորինս արագ կլուծենք>>,- ասել է նա և կրկնել խաղաղ դարաշարջանի և տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ու տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակելու մասին իր հայտնի թեզերը։

<<Այս չափազանց կարևոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ են սառնասրտություն, ամուր նյարդեր: Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը հնարավորինս համապատասխան լինի մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով>>,- ասելիքը եզրափակել է Փաշինյանը։

Նախ արձանագրենք, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը Ադրբեջանին հանձնելը, ապա նաև այդ ճանապարհով երթևեկող ՀՀ քաղաքացիներից մաքսային վճարներ գանձելը կտրականապես հակասում է կոմունիկացիաների բացմանը։
Ամենաուշագրավը, սակայն, այն է, որ երկրի ղեկավարը համոզում է մեզ սառնասրտորեն ընդունել Ադրբեջանի կայացրած որոշումը։ Տեսականորեն սա նշանակում է, որ ինքը՝ Փաշինյանը, նույն կերպ կընդունի Ադրբեջանի այդ կարգի ցանկացած որոշում։ Ենթադրենք, Ալիևը որոշել է մաքսային կետ դնել Փաշինյանի կառավարական առանձնատան մոտ և նրանից մաքսային տուրք պահանջել կառավարության շենք հասնելու և ետ գալու համար։ Փաշինյանն այդ դեպքում հարգանքով ու սառնասրտորեն կընդունի այդ որոշումը և կսկսի երթևեկել այլընտրանքային համարվող Հրազդանի ձորի ճանապարհով։ Ի վերջո, ի՞նչ տարբերություն՝ Գորիս-Կապա՞ն, թե՞ կառավարական առանձնատուն-հրապարակ ճանապարհը։ Կարևորը մոտեցումն է, որը վաղուց արդեն հայտնի է։

Հայկ Դավթյան

Լուսանկարը՝ armtimes.com կայքի

 

դիտվել է 2965 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am