Ինձ ապշեցնում է ԱԽ քարտուղարի հայտարարությունը. Հրանտ Բագրատյան

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ի գիշերը՝ ժամը 12։00-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

-Պարոն Բագրատյան ԱԽ քարտուղարը հպարտությամբ հայտնել է, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, ինչ է սա նշանակում:

-Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Գորիս-Կապան հատվածը, որը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Վաղարշակ Հարությաունյանի դավաճանական ստորագրության պատճառով հայտնվել է ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո, դրանք իրականում հայկական հողեր են: Մենք ունենք այդ ճանապարհների մասին, դեռևս խորհրդային միության ժամանակ արձանագրված որոշումներ, այդ ճանապարհը չի կառուցվել Ադրբեջանի տարածքում, այդ չանապարյներին կատարվել է հողահատկացում: Ինչպես նաև՝ Ադրբեջանի նախարարների խորհուրդը հավանություն է տվել, որ ճանապարհը կառուցվի ՀՀ տարածքում:

Հիմա ադրբեջանցիները մաքսակետ են դնում ՀՀ տարածքում, և ինձ համար, առնվազն, զարմանալի է ԱԽ քարտուղարի հայտարարությունը, այն է որ մենք էլ մեր կողմից մաքսակետ կտեղադրենք, այսինքն դրանով ստացվում է, որ մենք ոչ միայն ընդունում ենք ադրբեջանական մաքսատան առկայությունը, այլև մենք էլ մաքսակետ ենք դնում, որ երբ ադրբեջանցիները ուզենան, գան Գորիս, Երևան և այլն, և այլն: Դա չի սազում ԱԽ քարտուղարին:

-Պարոն Բագրատյան այս դեպքում ինչ է սպասվում Գորիս-Կապան ճանապարհին գտնվող համայնքներին, մասնավորապես Կապան-Ճակատեն հատվածին:

-Կապան-Ճակատեն ճանապարհը նույնպես ամբողջությամբ պատկանում է ՀՀ տարածքին:Այստեղ ևս ճանապարհի մի մասը զիջել ենք Ադրբեջանին, որի պատճառով ներկայումս տեղի գյուղեր գնալը դարձել է խնդրահարույց: Հիմա Ադրբեջանը հիմա այստեղ մաքսակետ չի դնում, որին մի քանի բացատրություն կարող է լիներ. այն, որ շուտով դա էլ կանի, կամ էլ ընդհանրապես չի պատրաստվում այդտեղ մաքսակետ դնել, քանի որ այդ հատվածը համարում է իրենը:

-ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ այսօր հայտարարել է, որ Ադրբեջանցիները մաքսակետերը Հայաստանի տարածքում չեն տեղադրել, և որ իրենք այդտեղ որեւէ խնդիր չենք տեսնում, քանի որ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է եւ քաղաքացիները կարող են ազատ երթեւեկել նորակառույց Տաթեւ-Աղվանի ճանապարհով:

Այս հայտարարության հետ կապված ևս Հրանտ բագրատյանն իր անհամաձայնությունը հայտնեց, և նշեց.

-Դա կատարյալ աբսուրդ է: Այս մարդը անհեթեթ հայտարարություն է արել, նա միանգամից հրաժարվում է Գորիս, Կապան ճանապարհի այդ հատվածից, որը սխալմամբ է տրամադրվել Ադրբեջանին:

 Նաիրա Բաղդասարյան

դիտվել է 9601 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am