Հրաձգություն Ֆրանսիայի հարավում.կա զոհ և վիրավորներ
РИА Новости-ն՝ հղում անելով France3 հեռուստաալիքին հայտնում է,որ մեկ մարդ զոհվել է, առնվազն վեցը վիրավորվել՝ Ֆրանսիայի հարավում գտնվող Թուլուզ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ նախնական տվյալով, մոտոցիկլետներով երկու անձ կրակ է բացել մարդկանց խմբի ուղղությամբ և թաքնվել: Մեկ մարդ զոհվել է, վեցը՝ ստացել վիրավորում: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
