Վատ երազ է տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանի`«Ելքի» նախահայրը լինելու մասին
«Հայաստանում թավշյա հեղափոխության համար անհրաժեշտ է ժողովրդի մոբիլիզացիան:Թավշյա հեղափոխություն անպայման պետք է լինի, բայց հիմքեր պետք է ստեղծվեն դրա համար, իսկ 2018 թվականին, ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Ընդդիմությունը, հասարակության հետ միասին, պետք է քայլեր ձեռնարկի, եթե ուզում է հաջողության հասնել:Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի կապ չունի «Ելք» դաշինքի հետ: Կարող է՝ վատ երազ է տեսել, չգիտեմ: Ի՞նչ կապ ունի նա «Ելք» դաշինքի հետ: Ընդհանուր փուլում, որ ցանկացել ենք համագործակցել տարբեր կուսակցությունների հետ, քննարկումներ են եղել նաև իրենց հետ, համաձայնության չենք եկել: Դա է եղել, ո՞նց կարող է ինքը լինի «Ելք»-ի կնքահայր, նախահայր, նախապապ», - հավելեց պատգամավորը:
