Ժողովրդի թիկունքում դավադիր գործարք է տեղի ունեցել թշնամու հետ. Արեգնազ Մանուկյան (video)
Գորիս-Կապան ավտոճանապարհին տիրող իրավիճակի շուրջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի հրավիրած հրատապ նիստին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ, որոնք ամբողջությամբ հակասության մեջ են մտնում այն իրականության հետ, որն այսօր ստեղծվել է Գորիս-Կապան ճանապարհին։
Մանուկյանը նշեց, որ նշված ճանապարհով Հայաստան մտնող իրանական բեռնատարների հետ կապված խնդիրը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ադրբեջանի և Իրանի ներքին գործն էր համարում՝ վստահեցնելով, որ Հայաստանը մտահոգվելու որևէ առիթ չունի։
