Թուրք-հունական սկանդալ.հունական կողմը կրակել է թուրքական նավի վրա
Հռոդոս կղզու ափամերձ շրջանում հայտնված թուրքական բեռնատար նավի վրա Հունաստանի ափամերձ անվտանգության ծառայությունը կրակ է բացել այն բանից հետո, ինչ նավը հրաժարվել է ենթարկվել իրենց հրահանգներին: Թուրքական «ACT» բեռնատար նավի վրա թմրանյութերի առկայության առնչությամբ, ինչից ելնելով էլ նավի կապիտանին հրահանգել է մոտենալ Հռոդոս կղզու ափերին: Սակայն թուրքական նավը, չենթարկվելով հրահանգներին, որոշել է շարունակել ճանապարհը: Դրանից հետո հունական ափամերձ անվտանգության ծառայությունը նախազգուշական կրակ է արձակել օդ, ապա նաև նավի ուղղությամբ: 16 փամփուշտի հարված ստացած նավը, չդադարեցնելով ընթացքը, մտել է թուրքական ջրեր: «Առևտրային և չզինված նավի վրա հարձակում իրականացնելը, անկախ դրա պատճառներից, որպես արդարացում չունի»,հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և հավելել, որ դատապարտում է «հունական կողմի անհամաչափ գործողությունները և ակնկալում, որ նմանօրինակ միջադեպ այլևս չի պատահի»:
