«Ո՞վ ասեց, թե ջրամբարներից ջուրը դիտավորյալ բաց չեն թողել». «SOS Սևան» շարժում
«Սևանում հավելյալ ջուր չկա» վերտառությամբ պաստառներով այսօր Ազգային ժողովի շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում «SOS Սևան» շարժման մասնակիցները:
«Բավականին լուրջ խնդիր է, փորձում ենք վերին ատյաններին հասցնել, թե ինչ խնդիր ունենք այսօր Սևանում, չնայած ԱԺ ներկայացուցիչները, Սևանի հանձնաժողովը փորձում են որոշում ընդունել լրացուցիչ ջրբացթողումների մասի: Սևանն այժմ բավականին լավ վիճակում չէ և չի կարելի հավելյալ ջրբացթողումներ անելն»,- ասաց բնապահպան Աիդա Իսկոյանը :
