Սամվել Ալեքսանյանի «ստրուկները»
Ալեքսանյան ընտանիքին պատկանող «Ալեքս» տեքստիլ ընկերության աշխատակիցները բողոքում են արտադրական ընկերության աշխատանքային պայմաններից: Աշխատակիցները չցանկացան հայտնել իրենց անունները, վախենում են կորցնել աշխատանքը: Նրանք նշում են, որ ստրկական պայմաններում են աշխատում, վերցնում են իրենցից հեռախոսները, իրենց հետ խոսում են շատ կոպիտ. «Ալեքսանյանը քիչ է, նրա երկու քույրերն էլ բոլորի հետ անքաղաքավարի և կոպիտ են խոսում»,- նշում են աշխատակիցները: «Ապարանի գյուղերից մեկին բերել են տնօրեն են նշանակել: Գլխին խբես 2 թիվ չի կարող գրել»,- ավելացրեց աշխատակիցներից մյուսը: Վերջիններս ասում են, որ այդ ընկերությունում բարեկիրթ մարդկանց չեն հանդուրժում. «Կրթություն պետք է ունենան, որ մեզ հետ էլ կիրթ խոսեն: Մի պարսկահայ, կիրթ աշխատակից ունենք, ուզում էին հանել աշխատանքից, բայց բոլորով ոտքի կանգնեցինք և թույլ չտվեցինք: Իրենց «դրածոն» էլ մեզ ասում է՝ «բարդակ» են սարքել արտադրամասը»: Անդրադառնալով ընտրություններին և պարտադրանքին,ասացին , որ ընտրությունների ժամանակ հատուկ կանաչ գրիչներ են բաժանել, որպեսզի հենց այդ գրիչներով աշխատակիցները գնան ընտրության. «Բաժանեցին, հետո էլ ասեցին՝ ընտրություններից հետո գրիչները կվերադարձնեք»:
