Փաշինյանը որոշել է «տոկոս առ տոկոս» հանձնել Հայաստան

Նոյեմբերի 10-ին լուրեր տարածվեցին, որ վիճակն անհանգիստ է Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և բավականին լավ ամրապնդվել են այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի եւ չի էլ ունենա: Ճիշտ հակատակը նոյեմբերի 10-ի լուրերն այն մասին են, որ 60 հայ զինվորների ադրբեջանցիները շրջափակել են եւ փորձում են առաջ ընթանալ, տեղի է ունեցել քաշքշուկ, ծեծռտուք: Իհարկե, ՀՀ ՊՆ-ն շտապեց հերքել այդ լուրերը, սակայն եթե կա որեւէ մեկը, ով լուրջ է ընդունում Փաշինյանի եւ իրեն ենթակա գերատսչությունների հերքումները, ապա դա իր խնդիրն է, քանզի ընդամենը երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից վստահեցնում էր, թե Գորիս-Կապան ավտոճանապարհը հայկական կողմի համար անարգել կիրառվելու է, իսկ այսօր ԱԽՔ-ը տեղեկացնում է, թե ադրբեջանական կողմը մաքսակետ է դնում.«Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե իբր Սյունիքի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։ Այս ապատեղեկատվությանը միացել է նաև Ադրբեջանի ՊՆ–ն` հայտարարելով, թե 60 հայ զինվոր հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ են ազատ արձակվել։ Սա բացահայտ ապատեղեկատվություն է»,–նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է նաև, որ ադրբեջանական կողմի` ռուսական կողմին դիմելուց հետո հենց վերջիններիս ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Փաստորեն՝ մի կողմից հայտարարում են, թե ապատեղեկատվություն է, մյուս կողմից՝ նշում, որ ռուսական կողմին դիմելուց հետո խնդիրը հարթվել է: Իրականում միանգամայն սպասելի է, որ ադրբեջանական կողմը Սեւ լճի տարածքում նոր տարածքներ նվաճելու հավակնություններ է դրսեւորելու: Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ շատ հստակ հայտարարեց, որ Հայաստանը Սեւ լճի 30 տոկոսի համար չի պատրաստվում պատերազմել, այսինքն ըստ էության լեգիտիմացրեց ադրբեջանցիների մուտքը եւ հետագա գործողությունները լճի տարածքում: Այս մարդը, որ երեք տարի շարունակ թատրոն է բեմադրում, թե Հայաստանից թալանածը կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա վերադարձնելու են ժողովրդին, իրականում Հայաստանի տարածքն է տոկոս առ տոկոս հանձնում իր սիրելի Ալիեւին, այնպես որ չի բացառվում, որ վաղը հայտնի դառնա Սեւ լճի ոչ թե 30, այլ 60, ապա ամբողջն է ադրբեջանցիների տիրապետության տակ:

Անի Սահակյան

դիտվել է 925 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am