Անհայրենիք շան տղերքի խրախճանքը

Թրքահպատակների իշխանությունը Արցախից հետո շարունակում է Հայաստանը մաս առ մաս հանձնել թուրքին: Նիկոլ Փաշինյանի ամենաայլասեռված պաշտոնյաներից մեկը՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին Հանրայինի եթերում «աչքալուսանք» է տվել, որ Հայաստանը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր կտեղադրի:
«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։ Այսինքն, ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք»,- հայտարարել է Գրիգորյանը։
Բնականաբար միայն անմեղսունակը կարող է այս պարագայում խոսել «համապատասխան քայլերի» մասին եւ պարծենալ, թե հայկական կողմն էլ է մաքսակետ դնելու: Հետաքրքիր է՝ ում համար է դնելու այդ մաքսակետը՝ իր բարեկամ ադրբեջանցիների, որ շուտով ազատ ելումուտ են անելու Հայաստանի սահմաններում, թե այդ սահմանակետից այն կողմ մնացած եւ փաստացի անկլավներ դարձած Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Ճակատեն բնակավայրերի բնակիչների համար:
Հիշեցնենք, որ ընդամենը երկու-երեք ամիս ասռաջ երկրի գերագույն ստախոսը խորհրդարանի ամբիոնից ի պատասխան ընդդիմադիրների հարցերի վստահեցնում էր, թե Գորիս-Կապան ճանապարհն անարգել օգտագործվելու է հայկական հողմը եւ այդ հարցում ձեռք է բերվել պայմանավորվածություն «2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը (Գորիս-Կապան) անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար», մասնավորապես սեպտեմբերի 15-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Ինչ խոսք, այս մարդը եւ իր թիմը պաթոլոգիկ ստախոսներ են եւ սա ոչ առաջին, ոչ վերջին դեպքն է երբ ասում են մի բան, բայց իրականությունը հակառակն է փաստում:
Ուշագրավ է, որ այդ մասին հայտարարվեց, երբ նույն օրը Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, թե ավարտվել է Տաթեւով դեպի Կապան այլընտրանքային ճանապարհի շինարարությունը: Այսինքն Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը պասերով իրենց գործն առաջ են տանում: Այդուհանդերձ, Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից մաքսակետի տեղակայումը նշանակում է Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում, քանզի Փաշինյանի կիրթ բարեկամները մի օր էլ կարող են որոշում կայացնել, որ հայկական պետհամարանիշներով ավտոմքենաների երթեւեկությունն արգելվում է այդ ճանապարհով:

Սա փաստացի նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում Սյունիքը, իսկ այնտեղ ընդամենը ամիսներ առաջ Նիկոլ են ընտրել ու շարունակելու են նիկոլական խունտայի ներկայացուցիչներին ՏԻՄ ընտրություններով էլ ձայն տան: Այսօր Սյունիքն է, վաղը այդ մաքսակետերը կհասնեն Վայոց Ձոր, Արարատ- Երեւան, եւ ազգային դիմադրությունից իրեն զրկած հայը եթե մի օր արթնանա եւ ադրբեջանական մաքսակետ հայտնաբերի իր մուտքի, իր բակի մոտ, ամենեւին էլ թող չզարմանա: Եթե Արցախը հանձնած, հազարավոր զոհերի պատասխանատու իշխանությունը կարողացավ մեկ տարի ապրել այս հողի վրա, ապա պատրաստ եղեք ամեն օր նոր դավաճանության: Իսկ դուք՝ անհայրենիք շան տղերք, ովքեր հանձն եք առել դավաճան իշխանության պաշտպանությունն ու աջակցությոնը, իմացեք, որ ձեզանից յուրաքանչյուրն իր լուման ունի Արցախն ու Հայաստանը հանձնելու գործում:

Անի Սահակյան

դիտվել է 7282 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am