ԿԺԴՀ-ն կրկին բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել
Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտնել է այն մասին,որ ԿԺԴՀ-ի կողմից հուլիսի 4-ի առավոտյան արձակված բալիստիկ հրթիռը թռել է շուրջ 40 րոպե եւ ընկել, հավանաբար, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Փենյանին հրթիռի արձակման պատճառով,ասել է նա: Ավելի վաղ Yonhap գործակալությունը հաղորդել է, որ արձակումը կատարվել է Փյոնան Փուքթոյի նահանգի շրջանից: Ինչպես հայտնել են Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեում, հրթիռը թռել է 930 կիլոմետր: «Հյուսիսային Կորեան մոտավորապես 09:40-ին (Երեւանի ժամանակով 04:40-ին) իրականացրել է չճանաչված հրթիռի արձակում Փյոնան Փուքթոյի նահանգի Փանհյոն օդանավակայանից, այն թռել է ավելի քան 930 կիլոմետր»,- ասված Է հաղորդագրության մեջ:
