Համաձայնեցված սցենարով Փաշինյանը գործում է. Կապիտուլյացիայի մղձավանջը շարունակվում է

Աշխարհաքաղաքական խաղը Հայաստանի շուրջ հասնում է իր կուլմինացիային: Երեկ երեկոյան շնչակտուր, բավական հուզված ձայնով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շտապել էր Հանրային հեռուստաընկերություն՝ հարցազրույց տալու:

Նա «ավետեց». «Ադրբեջանական կողմը այսօր հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12։00-ից սկսած, ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի»։

Հասկանալու համար, թե ինչ պրոցեսներ տեղի ունեցան հաշված օրերի ընթացքում, վերհիշենք մի քանի կարևոր դրվագներ:

Ի՞նչ տեղի ունեցավ մինչև նոյեմբեր 9-ը: Մի քանի օր առաջ ռուսական կողմից արտահոսք եղավ, թե նոյեմբերի 9-ին եռակողմ նոր հանդիպում կարող է կազմակերպվել ու փաստաթուղթ ստորագրվել: Ապա՝ Փաշինյանը դա հերքեց, իսկ Մոսկվայից հայտարարեցին, թե այո՛, կա նման մտադրություն, բայց դեռ հստակ չէ, թե երբ կարող է նման եռակողմ հանդիպում կազմակերպվել:

Ապա, Շուշի այցելեց Ադրբեջանի նախագահը, այնտեղ հրավառություններ էին՝ նոյեմբերի 8-ին, «հաղթանակ» էին տոնում, ու նույն օրը հայ քաղաքացիական անձանց վրա հարձակում տեղի ունեցավ Արցախում՝ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնված տեղանքում՝ Շուշիի մերձակայքում: Ապա՝ Հայաստանի սահմանների տարբեր մասերում լարվածություն նկատվեց:

Ի դեպ, այս օրերին անգամ Թուրքիայի պաշտպանության նախարարը մեծ պատվիրակությամբ ժամանեց Բաքու, որտեղից անգամ հասցրեց սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի ուղղությամբ՝ «եթե չանենք իրենց ակնկալածը՝ վատ կլինի» տոնայնությամբ:

Ակնհայտ էր, որ ինչ-որ մի բան նախապատրաստվում է ու դրա համար ապահովվում էր համապատասխան մթնոլորտ:

Հիմա արդեն պարզ է, թե ինչ: Երեկ Ռուսաստանում էր Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, որտեղ ԱՊՀ ՊՆ-ների հավաք էր, այնտեղ էր նաև Ադրբեջանի պաշտպանությանը նախարարը: Նրանք նույնիսկ միասին, իրար կողքի՝ լուսանկարներ ունեն:

Հայաստանին, ըստ ամենայնի ասվել է՝ չեք ուզում եռակողմ նոր հանդիպում և նոր փաստաթղթի հանդիսավոր ստորագրություն, ուրեմն կանեք այն, ինչ ձեզնից ակնկալվում է: Եվ դա արվեց, իսկ Փաշինյանին մնաց Արմենի Գրիգորյանին շտապ կարգով գործուղել Հանրային՝ լուրն «ավետելու»:

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր առավոտյան հասարակությանը հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ «պատասխաններ լսելու» կառավարությունից, թեև բոլոր պատասխանները վաղուց տրված են ու Փաշինյանի իշխանությունը գործում է վաղուց համաձայնեցված սցենարով:

Մնում է հասկանալ՝ հայաստանյան քաղաքական դաշտը գոնե հիմա ունա՞կ է համախմբվել ու աշխարհին ցույց տալ, որ համաձայն չէ Հայաստանի ստորացմանը՝ շարունակական կապիտուլյացիայի հերթական քայլին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2924 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am