Արմավիրում խոստացել են կարկուտից տուժած գյուղացիներին փոխհատուցել
Արմավիրի մարզում հունիսի 22-ին տեղած ուժեղ կարկուտը շուրջ 4 մլրդ դրամի վնաս է հասցրել գյուղացիներին։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտնել է, որ պարտադիր կլինի ջրի և հողի փոխհատուցումը։ «Այժմ հավաքում ենք տվյալները՝ վարկերի հետ կապված, որ տեսնենք՝ ինչ կարգով կատարենք, նաև սոցապնախարարության կողմից 31 մլն-ից մի քիչ ավելի աշխատանքի դիմաց վարձատրության ծրագիր է լինելու։ Այդ տարածքի սոցիալական խմբերի համապատասխան գումարներ կտրվեն՝ հողատարածքների վրա աշխատանքներ տանելու»,- նշել է մարզպետը։
