Նիկոլ Փաշինյանը կրկին գաղտնի թուղթ է ստորագրել

Ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ի գիշերը՝ ժամը 12։00-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարը հպարտությամբ հայտնել է, որ հայկական կողմը ևս ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսակետեր։
«Ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթեւ ճանապարհը, այնտեղից էլ կա՛մ Գորիս, կա՛մ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Արմեն Գրիգորյանն ասել է, որ Գորիս-Կապան ճանապարհին գտնվող համայնքների (Շուռնուխ, Որոտան, Ճակատեն) համար աշխատանքներ են կատարվում։ Նշված համայնքների ճանապարհները, ըստ նրա, մոտ ժամանակներում ասֆալտապատ կլինեն։
Արմեն Գրիգորյանը կրկին վստահեցրել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման տեսանկյունից միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում:
Այսպիսով՝ պաշտոնական ամենաբարձր մակարդակով փաստվում է, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սահմանազատման գաղտնի փաստաթուղթ, ինչի ապացույցը Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետեր դնելու իրողությունն է։ Այսինքն՝ Հայաստանի հողատու իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ճանաչել է այդ տարածքների պատկանելիությունը, ընդունել է, որ դրանք Ադրբեջանին են պատկանում, և այժմ էլ ընդունում է, որ նրանք այնտեղ մաքսային կետ դնեն։

Եթե սահմանազատում, դեմարկացիա չի կատարվել, ապա ի՞նչ իրավական հիմքով է Ադրբեջանը  մաքսային կետ տեղակայում ՀՀ պետական ճանապարհի վրա։ Ըստ ամենայնի, ՆԻկոլ Փաշինյանը գաղտնի ինչ-որ թուղթ է ստորագրել, հակառակ պարագայում մաքսակետ դնելու մասին հայտարարությունը պետք է որակվեր ՀՀ տարածքային ամբողջականության խախտում, որին պետք է հետևեր անհապաղ դիմումը միջազգային ատյաններին։ Մինչդեռ ՀՀ իշխանությունը, նման քայլի դիմելու փոխարեն, մեզ մխիթարում է, թե հայկական կողմը ևս կդնի մաքսակետ։ 

Այսպիսով՝ կա ապագա, ապագա կա․ բարի գալուստ թրքահայաստան։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 6355 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am