Գերագույն գլխավոր փալաս, դու կարո՞ղ էիր հաղթանակ բերել, որ ազգին ստով կերակրեցիր

«Ստի կայսրություն ստեղծողին պետք է ռադ անենք»,- ասում է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ գործող իշխանությանը մեղադրելով 44-օրյա պատերազմի պարտության եւ հազարավոր կյանքեր խլելու մեջ: Զոհվածներից մեկն էլ նրա որդին է՝ երիտասարդ բանաստեղծ Վաչագան Մանուկյանը: Որդու հերոսական մահը պոետ հոր համար անասելի վիշտ է, որը մեկ տարում չի սփոփվել ոչնչով: Մի կողմից՝ խորացող կարոտն է կրծում սիրտը, մյուս կողմից՝ պատերազմը դավաճանածների անպատիժ մնալը, որ բավական չէ՝ անպատիժ է, դեռ շարունակում է ամուր պահել իշխանական սանձը: 

«Սկզբում մտածում էի՝ հասնել նրան, որ դավաճանները, պատերազմի օրենքով, գնդակահարվեն Եռաբլուրում: Բայց հետո հասկացա, որ դրանց պիղծ արյունը՝ թեկուզ զոհերի ոտքերի տակ, սրբապղծություն կլինի: Կարծում եմ՝ ճիշտը կախաղան բարձրացնելն է իրենց հայրենի Ադրբեջանում»: Որդու զոհվելուց հետո բանաստեղծը պատերազմից վերադարձած շատ-շատերի հետ է զրուցել, այդ թվում՝ Վաչագանի ծառայակիցների: Ասել են՝ առաջնագիծն այնքան անտեսված էր, որ ոչ միայն ռազմամթերք չեն ունեցել, այլեւ՝ սնունդ եւ ջուր: «Վաչագանն է կազմակերպել՝ գետից  ջուր են բերել, եռացրել, որ խմեն: Բա չասե՞ս՝ գերագույն գլխավոր փալաս, չես կարողացել անգամ էդ հարցերը լուծել: Դու կարո՞ղ էիր հաղթանակ բերել, որ էդ ստով ամբողջ ազգին կերակրեցիր…»:

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ինչպես սուտ ապրում է, այդպես էլ ղեկավարում է: «Էժանագին փիառի համար նույնիսկ իր տղային չխնայեց. տարավ պատերազմ, սարքեց լակոտ, հետ բերեց որպես լակոտ: Իր համար ապրում էր, էլի, ինչի՞ փչացրիր: Բա դու չգիտեի՞ր, որ քո տղան էլ քո նման վախկոտ է (Խաչիկ Մանուկյանն այլ բառ է օգտագործում` Ս. Մ.), իրենից կռվող դուրս չի գա: Հետո էլ տեսար, որ հերոս չի ստացվում, տարար, գարեջրավաճառ սարքեցիր»:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից որեւէ ակնկալիք չունի բանաստեղծը: Ասում է՝ տեսե՞լ ես, որ հանցագործն ինքն իրեն դատի: «Զինվորների հետ զրուցելով՝ ես մի քանի ամսում կարողացա պատերազմի ամբողջ պատկերն ունենալ: Իրենք չե՞ն կարողանում, թե՞ չեն ուզում: Դավաճանների իրական դեմքը կերեւա այն ժամանակ, երբ սրանք իշխանության չեն լինի: Այնքան էլ լկտի են, որ պարտությունը գցում են զինվորի գրպանը… Չի ստացվի, իզուր մի տանջվեք, ամեն բան ջրի երես է դուրս գալու, եւ դուք՝ ձեր ամբողջ ոհմակով, որոնցից շատերը վտանգը զգալով՝ թռնելու փորձեր են անում, դատվելու եք»:

Խաչիկ Մանուկյանի պայքարը քաղաքական չէ. նա հետամուտ է՝ բացահայտելու մեզ պարտադրված պարտության հանցագործներին: «Քանի դեռ դավաճանված պատերազմի մեղավորները գնդակահարված չեն, ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը, դա ճիշտ օրակարգ չէ»:

Ի դեպ, ոչ ճիշտ օրակարգի մասին էր խոսել նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ Հ1-ին տված հարցազրույցում, երբ անդրադառնալով նոյեմբերի 8-ի հանրահավաքին, ասել էր՝ հանրահավաք կազմակերպողները ճիշտ օրակարգ չեն ընտրել: «Այդ մտքի հետ համաձայն եմ, որովհետեւ այդ հանրահավաքը մեկ օրակարգ պետք է ունենար՝ գնդակահարել դավաճաններին»:

hraparak.am

դիտվել է 1446 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am