Արմեն Սարգսյանի մտքով կանցնե՞ր, որ Թուրքիան ստորությունների է ընդունակ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան հեղինակավոր «Аргументы и Факты» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակին:

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին հեշտ չեն զարգանում. Երևանից Ռուսաստանի հասցեին հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, ընդհուպ մինչև այն, որ Մոսկվան է մեղավոր Լեռնային Ղարաբաղում Հայաստանի պարտության համար: Ի՞նչ է կատարվում, հարցնում է հարցազրուցավարը: Արմեն Սարգսյանը համարում է, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա աշխարհի բոլոր երկրների հետ: «Ցանկալի կլիներ, որ լուծվեին Ադրբեջանի հետ խնդիրները, չնայած դա դժվար է: Վատ չէր լինի լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, ինչն ավելի բարդ է»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Արմեն Սարգսյանը ողջ ուժով հաճոյացել է Մոսկվային՝ ասելով. «Բոլոր երկրների շարքում կա մեկը, որի հետ հարաբերությունները քննարկելն անիմաստ է. դա Ռուսաստանն է, քանի որ չի կարելի քննարկել այն, ինչ ապրիորի է: Մաթեմատիկայում կան թեորեմներ, սակայն կան նաև աքսիոմաներ:

Հայաստանի հարաբերությունները ինչ-որ երրորդ երկրի հետ թեորեմ է, իսկ Ռուսաստանի հետ՝ աքսիոմա: Մենք մի քանի հարյուր տարի ապրել ենք Օսմանյան, իսկ հետո՝ Ռուսական կայսրություններում: Արդյունքում՝ հայկական հանրապետությունը, որը կար Ռուսական կայսրությունում, այսօր անկախ Հայաստանն է: Իսկ որտե՞ղ է Արևմտյան Հայաստանը, որը Օսմանյան կայսրությունում էր: Ո՞ւր են այն հայերը, որոնք ապրել են այնտեղ: Այսօր Ռուսաստանում նույնքան հայեր կան, որքան Հայաստանում: Իսկ Թուրքիայում նրանք ավելի շատ էին...»:

Ռուսաստանի հետ էլի ինչ-որ բան կապո՞ւմ է, հարցնում է Իգոր Չերնյակը: Արմեն Սարգսյանը պատասխանում է. «Ամեն բան է կապում: Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է կապում, ում հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Իհարկե, միջպետական կապերը չեն կարող կառուցվել երկրի ղեկավարների համակրանքների կամ հակակրանքների վրա: Եվ, այդուհանդերձ, անձնական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն: Ինձ Ռուսաստանի հետ կապում են գիտության, բիզնեսի իմ մեծաթիվ ընկերները: Կապում է իմ կյանքը, քանի որ ես, ամեն դեպքում, խորհրդային մարդ եմ: Մոսկվայում ինձ զգում եմ ինչպես տանը, թեպետ, օրինակ, Ալմաթիում ևս զգում եմ ինչպես տանը: Ուսանողական տարիներին եղել եմ Տաշքենդում, Սամարղանդում, Բուխարայում, և այդ ամենն իմ կյանքի մի մասն է: Իսկ Ռուսաստանը՝ առավել ևս»:
Հարցին, ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, և ինչքա՞ն երկար անհրաժեշտ կլինի նրանց ներկայությունն այնտեղ, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Միշտ: Չգիտեմ՝ կկարողանաք ճիշտ բառ գտնել՝ փոխանցելու իմ զգացողությունները: Ռուսական բանակը տասնամյակներով, հարյուրամյակներով գտնվում է այս տարածաշրջանում: Նրա ներկայությունը չափազանց կարևոր է: Այն, ինչ անում են խաղաղապահները, մեծ նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ Ղարաբաղի կարգավիճակի, տարածաշրջանի ապագայի, վաղը պատերազմը բացառելու շուրջ հնարավոր բանակցությունների տեսանկյունից: Երևի ես պետք է օգտվեմ հնարավորությունից և Ձեր միջոցով շնորհակալություն հայտնեմ. նրանք, ի վերջո, զինվորներ են: Նրանք կարող էին հանգիստ ծառայել Ռուսաստանի տարածքում, առանց գլխացավի, քանի որ ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղը մեզ մոտ ոչինչ տեղի չի ունենա: Սակայն Վլադիմիր Վլադիմիրովիչը և ձեր երկրի ղեկավարությունը դժվար որոշում են ընդունել, ես նրանց ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դրա համար»:

Որո՞նք են երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության պատճառները: Արդյո՞ք հնարավոր է երրորդը: «Առաջին պատերազմում մենք հաղթեցինք, քանի որ 2-3 տարով Ադրբեջանից առաջ էինք զինված ուժերի կազմակերպման, խորհրդային բանակում ծառայած, Աֆղանստանում պատերազմած հայերին օգտագործելու հարցում: Այո, այն ժամանակ ևս կար Թուրքիան, սակայն ոչ այսպիսի ծավալներով. նման բացահայտ կերպով չէր օգտագործվում նաև ՆԱՏՕ-ի զենքը: Այնուհետև եկան պատերազմին հաջորդած 26 տարիները: Մենք մեծ հնարավորություն ունեինք մեր հաղթանակը վերածելու կայուն խաղաղության: Սակայն մենք չօգտվեցինք դրանից: Եվ լրջորեն սկսեցինք հետ մնալ: Քանի որ Ադրբեջանը, դեռ Հեյդարի Ալիևի ղեկավարությամբ, հասկացավ, որ իր առավելությունը նավթն է, և արեց ամեն բան՝ այն միջազգային շուկա հանելու համար: Արդյունքում, ժամանակի ընթացքում մենք կորցրեցինք բոլոր առավելությունները: Բացի այդ, Ադրբեջանը գնեց մեծ քանակությամբ զինամթերք, բացեիբաց, Թուրքիայի միջոցով մարտի դաշտ բերեց ՆԱՏՕ-ի զենքը, ողջ աշխարհից հավաքեց հազարավոր վարձկանների: Ես Բրյուսելում ուղիղ հարցրեցի իմ գործընկերներին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Հայաստանի դեմ պատերազմի է դուրս եկել: Բնականաբար, պատասխան չստացա»:
Այնուհետև հարցնում են՝ հնարավոր համարո՞ւմ է հայ-թուրքական հաշտեցումը, թե՞ ամեն ինչ այլևս առհավետ կորած է: «Պատասխանը տրիվիալ է՝ ոչինչ հավերժ չէ՝ ո'չ վերջնական հաղթանակը, ո'չ վերջնական պարտությունը: Այս աշխարհում ամեն բան հնարավոր է: Օրինակ, Ֆրանսիան և Գերմանիան մի քանի հարյուր տարի պատերազմել են իրար դեմ, սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո ամեն բան փոխվեց: Առաջին հերթին, հանդուրժողականություն ի հայտ եկավ, հանդուրժողականություն հավատի, մշակույթի, շփման հանդեպ: Եթե դա չլիներ, Եվրոպայում միջնադարյան պատերազմները մինչ օրս կշարունակվեին: Կարծում եմ՝ այս դեպքում նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի Թուրքիան՝ հանդուրժողականություն մշակույթի, պատմության, հուշարձանների, հավատի, եկեղեցու և այլնի հանդեպ: Առանց դրա, առանց միմյանց հանդեպ հարգանքի ոչինչ չի ստացվի», նկատում է Արմեն Սարգսյանը:

Իսկ գալով դիտարկմանը, թե՝ պարբերաբար խոսակցություններ են սկսվում այն մասին, որ Հայաստանը կարող է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, ինչը որոշակի լարվածություն է առաջացնում Ռուսաստանում, դա որքանո՞վ է հնարավոր, Արմեն Սարգսյանը պատասխանում է. «Այդ հարցը պետք է ուղղել վարչապետին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին: ՆԱՏՕ-ի մասին իմ կարծիքն արդեն ասացի, այն հայտնել եմ նաև դաշինքի գլխավոր քարտուղարին: Ինձ համար մինչև հիմա անհասկանալի է, թե ինչպես ստացվեց, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դարձավ այդ պատերազմի մասնակիցը: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ 30 տարվա հարաբերություններ ունի, անգամ իր զինվորներին է ուղարկել աշխարհի տարբեր տարածաշրջանների թեժ կետեր...»:

Ուրեմն, այսօր էլ, 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, դեռ ՀՀ նախագահի համար հարցականնե՞ր են մնացել, թե այդ ինչպե՞ս Թուրքիան համարձակվեց Ադրբեջանին օգնել պատերազմում:

Իսկ Անկարան թաքցրե՞լ էր երբևէ իր դիրքորոշումը, որ թև ու թիկունք կանգնած է «եղբայրական Ադրբեջանի» կողքին: Տարիներ շարունակ սա ասվել է ամենաբարձր մակարդակով ու անդադար: Արմեն Սարգսյանի մտքով չէ՞ր անցել, որ Թուրքիան ոչ միայն կմասնակցի այդ պատերազմին, այլև կլինի այդ պատերազմի ուղղակի կազմակերպիչը:

Իսկ այլ երկրներում այսօրվա Թուրքիայի պահվածքը ոչինչ չէ՞ր հուշում Արմեն Սարգսյանին:

Անգամ փորձագետների մակարդակով վերջին տարիներին արձանագրվել է, որ այսօրվա՝ Էրդողանի Թուրքիան, դա լիովին այլ Թուրքիա է՝ ագրեսիվ, մեծ հավակնություններով:

Լավ, իսկ հիմա, երբ 44-օրյա պատերազմից մեկ տարի է անցել՝ ի՞նչ դասեր է քաղել Հայաստանի իշխանությունը: Աշխարհի ուշադրությունը հրավիրո՞ւմ են թուրք-ադրբեջանական տանդեմի ահաբեկչական գործելաոճին: Արմեն Սարգսյանը այսպես «խավարի» մեջ էլ մնալո՞ւ է՝ Թուրքիայի «անսպասելի» գործելաոճից զարմացած...

Իսկ հիմա աշխարհի տարբեր առաջնորդների մոտ «հեղինակություն» վայելով Արմեն Սարգսյանն ի՞նչ է անում, որպեսզի Հայաստանի մի շարք բարեկամ երկրները սաստեն, քննադատեն պաշտոնական Անկարայի զավթողական պահվածքը:

Արմեն Սարգսյանը չի՞ լսում Թուրքիայի նախագահի, Պնախարարի ու ԱԳ նախարարի հայտարարությունները, սպառնալիքներն ուղղված պաշտոնական Երևանին:

Արմեն Սարգսյանը չի՞ տեսնում, որ պատերազմի դադարից հետո հայեր են սպանվում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունների արդյունքում:

Այս ամենի՞ց էլ է Արմեն Սարգսյանը խիստ զարմացած ու այս ամենն էլ է՞ նրա համար անսպասելի...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2038 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am