Թրքահպատակների օլիգարխներն ու ասեղի վրա նստած պետությունը

Իշխանությունների պայքարը մամուլի դեմ դեռ շարունակվում է: Այս անգամ էլ նրանք փորձ են անում սահամանափակել համացանցում և էլեկտրոնային հարթակների առցանց շահումով խաղերի գովազդները: Նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում ընդարձակ քննարկում էր կազմակերպվել, հրավիրվել էին քննարկելու «Գովազդի մասին» օրենքին առնչվող կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում:

Իշխանությունն, ի դեմս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչի, պնդում են, որ այդ օրենքի ընդունումը ծառայելու է ի շահ հասարակության, ԶԼՄ ներկայացուցիչները՝ հակադարձում՝ նույն այդ օրենքով խոչընդոտվում է ազատ մամուլի գործունեությունը։
Օրենքի ընդունման արդյունքում համացանցում և էլեկտրոնային այլ հարթակներում բոլոր տեսակի շահումով խաղերի գովազդները կարգելվեն, իսկ արտաքին գովազդի մասով մնալու է նույնը. «Հանձնաժողովը արձանագրել է, որ ցանկացած գովազդի արգելում մրցակցության սահմանափակման երևույթ է պարունակում, քանի որ շուկայում գոյություն ունեցող սուբյեկտները տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել գովազդել իրենց և ճանաչում ձեռք բերել, իսկ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք նոր պետք է մուտք գործեն շուկա, հետագայում նրանք չեն ունենա այդ նույն հնարավորությունը, կստեղծվեն մրցակցային անհավասար պայմաններ»,- այսպիսի անհիմն պարզաբանումով հանդես եկավ ՏՄՊՀ-ի ներկայացուցիչ Հայկ Կարապետյանը, իշխանական պատգամավորներն էլ հերթով ձայնակցում էին, թե այդպիսով նաեւ չեն խրախուսի խաղամոլությունը:

Սա, իհարկե, զավեշտալի արդարացում է մի պարզ պատճառով, որ խաղամոլության դեմ իբր ամեհի պայքար խոստացող Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման երեք տարիների ընթացքում Հայաստանը դարձրել է խաղատուն բաց երկնքի տակ, ամեն քայլափոխի իրենց սիրելի եւ իշխանության օլիգարխը դարձած Վիվառոյի գովազդներն են:
Ընդհանրապես իշխանության երեք տարիները բոնորոշվում են մի քանի ցցուն պատկերներով: Օրինակ գերության մեջ հայտնված Մարալի դեմքով, որում արտացոլվում է մեր ազգային ողբերգությունը, ցեղասպանությունը: Մազպուրծ դեմքի կողքին զվարճացող տականքն է, իշխանության պարազիտ դեմքը, որն այնքան է տռզել բյուջեն քամելու արդյունքում, թվում է, թե ամեն վայրկյան կպայթի, իսկ երրորդը՝ փողոցներում խաղային բիզնեսի լայնամասշտաբ գովազն է, ասեղի վրա դրված մի երկիրը:

Եւ հիմա ծիծաղելի են այն պարզաբանումները, թե իշխանությունը ցանկանում է պայքարել խաղամոլության դեմ, սրանք կամ ամնեզիայով են տառապում, կամ անմեղսունակության սինդրոմով , եթե դուք մոռացել եք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ խորհրդարանում պաշպանվում էր ձեր սրտի օլիգարխը դարձած Վիվառոյի Վիգենի շահերը, շահեկան օրենքներ ընդունվում, որ դաշտում գերիշխող դիրք ունենա, ապա մարդիկ այդ ամենը լավ են հիշում:

Վիվառոյի Վիգենը՝ նույն ինքը՝ Վիգեն Բադալյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության ստնտուն, այս օլիգարխն է հոգում իշխանականներից ոմանց, այդ թվում Փաշինյանների ճոխ հանգստի ծախսերը, սրա ուսերին է դրված իշխանական ֆեյքաբուծարաններից մեկի ֆինանսավորումը եւ այսպես շարունակ: Սրա շնորհիվ է ձեւավորվել ֆեյքահայաստանը , բոլոր ֆեյքերն ու ֆեյք-դերասան-ակտիվիստները նրանց ֆինանսավորմամբ են կեղտոտ արշավ իրականացնում նախկինների, հերոսների եւ բանակի դեմ: Պարզ ասած՝ Վիվառոյի Վիգենը դասական թրքահպատակ է, որն աջակցում է թրքացման ծրագրին, իսկ իշխանության նպատակն այս օրենքով մեկն է՝ ազատ լրատվամիջոցներին զրկել ֆինանսավորումից:

Անի Սահակյան

դիտվել է 1531 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am