Ծիծաղը ճակատին, Ալիեւի լափն էլ՝ գլխներին

Երեկ չավարտվող պատերազմի մեկ տարին էր, այդ աղետը հայ ժողովրդի գլխին պատուհասած իշխանական սրբապիղծները որոշել էին անբարոյականության շքերթ բեմադրել Եռաբլուրում: Այնտեղ, ուր իրենց ցեղասպան գործողությունները բազմապատկել, հազարապատկել են շիրմաքարերը, ուր թաղվել է Հայաստանի լուսեղ ապագան, քաղաքական էլիտա կոչվող աղբը մեկ տարի անց ցինիզմի բարձրագույն ցուցադրության էր դուրս եկել, քոչարյանանդոների ու մյուսների անբարո դեմքով, քայլում էին անխռով դահճային դեմքերով, սարսուռ տարածող ինքնավստահությամբ: Ասես այս մարդիկ չեն կատարվածի մեղավորները, ասես նրանք չեն բացել ցեղասպանության դուռը:
Անդրանիկ Քոչարյանը սովորության համաձայն անկարող էր քողարկել հորթային ժպիտը , կատակում էր լրագրողների հետ, ոմանք երկրի թիվ մեկ դավաճանի խաղաղության օրակարգն էին հարկ համարում պաշտպանել՝ պղծելով նահատակների շիրիմները, իսկ գերագույն գլխավոր դահիճը պարզապես շիրմաքարերի մոտ հերթական ֆոտոսեսիան էր նախաձեռնել: Առավոտ ծեգին շտապել էր Եռաբլուր, այլոց համար փակել մուտքերը ու հագուրդ էր տալիս արյունարբու իր տենչանքին:
Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան ակնհայտ է, որ անհաղորդ են Հայաստանի ու Արցախի գլխին բերած ազգային ողբերգությանը: Նրանք ապրում են իրենց անհոգ ու երջանիկ աշխարհում՝ անհամբեր սպասելով իրենց եղբայր թուրքերի հետ խաղաղության ու բարեկամության դարաշրջանին, կամ այլ կերպ ասած՝ իրենց թուլափային:
Մեծ հաշվով ժողովուրդն էլ չունի ազգային ողբերգության այդ զգացողությունը, հակառակ դեպքում սելավի պես կքշեր, կմաքրեր երկիրն այս աղետաբեր, ապազգային տարրերից:
Ազգային մեծ ողբերգություն է, երբ երկրի կառավարման ղեկը ստանձնել են ապազգային տարրեր, որոնք պետության ոչնչացման, ժողովրդի բնաջնջման, ցեղասպանության զրո գիտակցում ունեն, իրենք չեն հասկանում, որ ցեղասպանության կրողն են, այս մարդիկ աղերս չունեն հայրենիքի, արժեքների հետ, սրանց համար ազգային ողբերգություն չէ Եռաբլուրի անծայրածիր դառնալու փաստը, ողբերգություն չէ հազարավոր մահերը, սրանք թքած ունեն, որ պատերազմը, աղետը դեռ շարունակվում է, ու Եռաբլուրում իրենց անբարոյականության շքերթից ընդամենը մեկ օր առաջ Արցախում Ալիեւի թիկնազորը 22-ամյա երիտասարդի է սպանել:
Այս մարդկանց մոտ ցավի, զղջումի, ափոսանքի որեւէ նշույլ չի զգացվում, եւ դա ինչ-որ առումով բնական է, քանզի ապազգային տարրերն իրենց ներսում հայրենիք չեն կրում, իրենց համար հարազատ է այս իրավիճակը, Արցախը սրանց համար երբեք հայրենիք չի եղել, իսկ հայրենիքն էլ բացարձակ արժեք չէ, ցեղը, ժողովուրդը ՝ առավել եւս: Այս մարդկանց համար կարեւորը փողն է, թրքահպատակության արդյունքում իրենց առջեւ նետված թուլափայը, սա է գերագույն արժեքը՝առանց հայրենիք, առանց սեռ, առանց դիմագիծ ու պատմություն, սա է ապազգայինների նկարագիրը:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է քռչապետություն, հային՝ ոտքի տակի շոր, իսկ ինքն էլ իր իշխանությունը պահելու համար մեծ ցանկությամբ թավալվում է ռսի սապոգի տակ, զուգահեռ՝ թուրքի յաթաղանի տակ:

Երեք տարում այն կարգի ավերեց ու ոչնչացրեց պետական բոլոր ինստիտուտները, հարեւանների հետ հարաբերություններն ու կապն աշխարհի հետ, որ պատերազմի 44-օրերին այդպես էլ չգտնվեց մի պետություն, որը կպաշտպաներ Հայաստանին:
Իսկ հիմա Հայաստանին խոստանում են ապագա, միայն թե իրենց դահճի՝ թուրքի հետ բարեկամանալու ապագա, ահա այս որակն է կառավարում Հայաստանը: Եւ ցավալի է , որ ազգային աղետի, հայի ոչնչացման գիտակցումը չկա ոչ էլիտա կոչվող աղբի, ոչ ժողովրդի մոտ, հային ոչնչացրած, նվաստացրած իշխանությունը շարունակում է մնալ իր գահին ու ոտքերը մաքրել իր ազգի ու նահատակների վրա: Իսկ ամենանվաստացուցիչը, որ մեկ տարի շարունակ հային կոտորած պետության ղեկավարը, որ նախկինում չէր համարձակվում Հայաստանի ղեկավարների անունները հոլովեր, շարունակում է լափն ու այլանդակ ստորացումները թափել Նիկոլի գլխին, դժբախտաբար, այս մարդն է մեր պետության ղեկին ու այդ լափը ակամայից տարածվում է ողջ հայ ժողովրդի գլխին:

Անի Սահակյան

 

դիտվել է 3684 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am