Նիստ, որ դժվար էր նիստ անվանելը
Հրապարակը գրում է.Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով հերթական նիստն էր, որն անգամ դժվար է նիստ անվանելը։ Դահլիճում դարձյալ իրարանցում էր, դատավոր Արտուշ Գաբրիելյանը 7 անգամ ընդմիջեց դատական նիստը, 5 փաստաբանների՝ Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի, Դավիթ Գյուրջյանի, Մոնիկա Մարգարյանի եւ Կարապետ Բադալյանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ դիմելով Փաստաբանների պալատ, ապա 15 ամբաստանյալներին հեռացրեց դահլիճից՝ 6-ական ժամով, քանի որ նրանք անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ։
