Ո՞վ է տվել այդ երաշխիքը Փաշինյանին

«Ադրբեջանի գործողությունները սադրիչ բնույթ են կրում։ Նայենք, թե ժողովրդի շահը որն է։ Մեզ պետք է իրավիճակ, որում կկարողանանք համանախագահների հետ քննարկել և շարունակել Արցախի հարցով ընդհատված քննարկումները։ Գուցե թերթերի կամ գրառումների համար կարելի է ասել՝ վայ, սենց բան ասին, բա մենք ինչ ենք ասում, բայց կներեք, մենք այստեղ ենք երկրի շահերը ներկայացնելու համար, ոչ թե մեկը մյուսին ինչ-որ բան ասելու։ Ադրբեջանի վարքագիծը րոպեական ոգևորությամբ է պայմանավորված»,-խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Շուշիի տակ» կոչվող հատվածում ադրբեջանցի զինծառայողի կողմից մեկ հայի սպանության և երեքի վիրավորման միջադեպին նման գնահատական տվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանն ի պատասխան, որ հայ քաղաքացու վրա են կրակել, Ալեն Սիմոնյանը հարցադրում արեց․ «Հա ի՞նչ, ինչ․․․իմ ու ձեր ասածի մեջ ի՞նչն է հակասող»։

Լրագրողը պատասխանել է՝ մենք խոսում ենք խաղաղությունից, իսկ իրենք կրակում են։ Սիմոնյանը կրկին հարցադրում արեց․ «Որ պատերազմից խոսենք, իրենք չեն կրակելո՞ւ․․․մեր պատասխանն ադեկվատ է։ Մենք չպետք է պատերազմ հրահրենք և սկսենք․․․իհարկե նորմալ չի, որ հայ մարդու են սպանել։ Ուզում եք առաջարկել, որ պատերազմ սկսե՞նք»։
Ահա, բարձրագույն իշխանության ներկայացուցչի՝ «բարձր» դիրքում լինելու, պաշտոնյան լինելու, պատասխանատու լինելու մի կեղծ պաթոս: Բա, եթե այդքան պատասխանատու խաղաղասերներ էիք՝ ինչո՞ւ պատերազմ սկսեց Ադրբեջանը: Չլինի՞, մինչև պատերազմը սխալ հաշվարկներ էիք արել...

Կամ, ինչ է նշանակում՝ «Որ պատերազմից խոսենք, իրենք չեն կրակելո՞ւ․․․»: Իսկ ինչո՞ւ են կրակում: Ինչի՞ արդյունքում են որոշել, որ ադրբեջանական կողմը պետք է կրակի, իսկ հայկական կողմը չպետք է պատասխանի:

Հայրենիքի պաշտպանությունը միայն խոսքով չի, նաև՝ գործով, իսկ գործով ապացուցում են միայն պատասխանելով թշնամուն, եթե ոտնձգություններ է գործել երկրիդ սահմաններից ներս:

Ու այքանից հետո այս իշխանությունը հույս ունի, թե Ալիևն ու Էրդողանն անկեղծորեն Հայաստանի հետ ցանկանում են խաղաղ, հաշտ ու համերաշխ ապրե՞լ...

Ինչո՞ւ է միայն այդ տպավորությունը Փաշինյանի կառավարության անդամների մոտ: Նրանք չե՞ն կարդում Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքները, չե՞ն ընկալում տողատակերում մեզ ուղղված թուրք-ադրբեջանական «հաթաթաները»:
Ու մինչև ե՞րբ են այս «խաղաղասիրության» կոչերով ջայլամի քաղաքականություն վարելու, տեսնելու չտալով ակնհայտ փաստեր:

Ի վերջո՝ խաղաղությունը միակողմանի՞ եք կնքելու... Եթե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրվի՝ հաջորդ օրվանից թուրքերը խաղաղվելո՞ւ են: Ո՞վ է տվել այդ երաշխիքը Փաշինյանի իշխանությանը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3768 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am