Հայը սպանվում է թուրքական «խաղաղասիրական» կլկլոցի տակ, բայց մեզ դեռ սպառնում են

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, վերջինս խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի շարունակական սադրանքները, որոնցից վերջինի հետևանքով երեկ Շուշիի մերձակայքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք քաղաքացիական անձ: Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նրանք անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։

Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ Լավրովի հեռախոսազրույցների մասին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրություններում ասված է, որ «նախարարները շարունակել են մտքերի փոխանակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության ընդունման տարեդարձի նախաշեմին»:

Ըստ ռուսական կողմի՝ Լավրովն ու Միրզոյանն անդրադարձել են նաև «ռուս-հայկական դաշնակցային փոխգործողության հրատապ հարցերին, տարածաշրջանային և միջազգային պրոբլեմատիկայի առանձին ասպեկտների», իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել է «երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր»:
Իսկ երեկ Ադրբեջանում տոն էր, նույնիսկ հրավառություն՝ Շուշիում: Ադրբեջանի հսկայական դրոշներով փողոցներով անցնում էին հաղթական քայլերթեր՝ զինվորականներով: Բացի Ադրբեջանից նաեւ Թուրքիայի, Իսրայելի ու Պակիստանի դրոշներն էին ադրբեջանցիները հպարտորեն ծածանում միջոցառումների ժամանակ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի մեկամյակի կապակցությամբ՝ «եղբայրական ադրբեջանցի ժողովրդին փոխանցել խաղաղության, հանդարտության և բարգավաճման մաղթանքներ: Իսկ Ալիևը ևս մեկ անգամ եւս բարձր է գնահատել Թուրքիայի և անձամբ Էրդողանի աջակցությունն՝ «հաղթանակի գործում՝ ընդգծելով, որ Թուրքիայի նախագահի վճռական դիրքորոշումը և հայտարարությունները պատերազմի հենց առաջին օրերից»: Այդ հայտարարությունները, ըստ Ալիեւի՝ «Ցույց տվեցին աշխարհին, որ Ադրբեջանի միայնակ չէ, Թուրքիան նրա կողքին է: Դա մեծ բարոյական աջակցություն էր ադրբեջանցի ժողովրդին և բանակին»: Ալիևը նաև ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի վերջին այցը Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններ թուրք-ադրբեջանական եղբայրության ևս մեկ դրսևորում էր: «Երկու երկրների առաջնորդները նշեցին, որ հաղթանակը թուրք-ադրբեջանական եղբայրության և միասնության ևս մեկ վառ էջ էր: Զրույցի ընթացքում նրանք համոզմունք հայտնեցին, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հետագայում էլ հաջողությամբ կզարգանան բոլոր ոլորտներում, և որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ կլինեն իրար կողքի»,- ասվում է Ադրբեջանի նախագահի տարածած հաղորդագրության մեջ:
Իսկ Թուրքիայի նախագահը, որ պատկառելի պատվիրակությամբ այս օրերին Ադրբեջանում է, Բաքվից սպառնաց, թե «Հայաստանը պետք է վերջ տա թշնամությանն ու առաջ նայի»:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բաքվում խոսել է 44-օրյա պատերազմի արդյունքների, տարածաշրջանում նոր ժամանակաշրջան սկսելու հնարավորության և Հայաստանի մասին: Աքարի խոսքով՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո նոր պայքար է սկսվել, որը միտված է մնայուն դարձնել խաղաղությունը Կովկասում: Թուրքիայի պաշտպանության նախարարի դիտարկմամբ՝ խաղաղության մնայուն հաստատման և ապագային միտված ամենակարևոր քայլը «Շուշիի հռչակագիրն է»՝ կնքված 2021թ. հունիսի 15-ին: Աքարի պնդմամբ՝ դրանով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները բացել են կայունության ու համագործակցության վրա հիմնված նոր ժամանակաշրջանի դուռը:

Այս համատեքստում Աքարն անդրադարձել է «6-ի հարթակի» թեմային և Հայաստանին:

«Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները մի կողմ կթողնեն իրենց ներկայիս քաղաքականությունը և կգնահատեն այս պատմական հնարավորությունը՝ ներառյալ «6-ի հարթակի» մասին մեր առաջարկը: Արդեն բոլորը պետք է իմանան, որ ատելության վրա հնարավոր չէ ապագա կառուցել: Հայաստանը պետք է հրաժարվի թշնամանքից և նայի դեպի ապագա»,-շեշտել է Աքարը: Նա նաև հայտնել է, որ Թուրքիան, ելնելով իր՝ «պատմական պատասխանատվությունից», շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար: Աքարը նաև չի մոռացել կրկնել, որ Թուրքիան շարունակելու է՝ «կանգնել իր եղբայր Ադրբեջանի կողքին»:

Այսօր նոյեմբերի 9-ին է, հայոց ամոթի ու խայտառակության մեկ տարին: Մեկ տարի է, ինչ Հայաստանի կապիտուլյացիան շարունակվում է, այն չի ավարտվել մեկ տարի առաջ ստորագրված փաստաթղթով:

Մենք էլի չունենք դաշնակից, որը կքննադատի թուրք-ադրբեջանական զավթողական, ահաբեկչական քաղաքականությունը: Հայաստանի իշխանությունը հայ ժողովրդին տանում է հերթական պարտությունների շարանով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1448 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am