Ում շահերին է ծառայում Սևանի ջրառը
ԱԺ դարպասների մոտ հավաքված բնապահպանները դեմ են Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցնելու կառավարության առաջարկին: Հիշեցնենք. Այսօր Աժ-ում մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Էկոլուր» տեղեկատվական-հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանի խոսքով՝ եթե Ազգային ժողովը հավանություն տա նախագծին, իրենք ստիպված կլինեն բացահայտել, թե ում շահերին է ծառայում ջրառը։
