Միլիոններ՝ տեխսպասարկման և բենզինի համար
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իր ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման համար յուրաքանչյուր տարի պետբյուջեի հաշվին միլիոններ է ծախսում: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ միայն 17 հատ ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման համար նախարարությունը ընթացիկ տարում պետական միջոցներից ծախսելու է 7 մլն 265 հազար դրամ: Տեղեկացնենք, որ այդ ավտոմեքենաները ԱՊՀ արտադրության են՝ մեկ հատ «Գազ-3110», 2 հատ «Վազ-2121», 2 հատ «Վազ 2106» եւ 12 հատ «Վազ-2107»: Օրինակ՝ ԱՊՀ արտադրության մեկ «Գազ-3110» ավտոմեքենայի համար ծախսվելու է 377 հազար դրամ, իսկ 2 ավտոմեքենայի` «Գազ-3110» եւ «Վազ-2121»-ի համար` 600 հազար 500 դրամ: Իսկ նշված ավտոմեքենաների տեխսպասարկման աշխատանքների ձեռքբերման համար նախարարությունը ապրիլի 28-ին պայմանագիր կնքել է «Մ-Բի-Ռ» ընկերության հետ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
