Մեկնարկում է Սիրիայի հարցով 5-րդ միջազգային համաժողովը
TASS գործակալությունը հայտնում է,որ Աստանայում մենարկում է Սիրիայի հարցով 5-րդ միջազգաին համաժողովը։ Երեկ արաբական հանրապետության հրադադարի երաշխավոր երկրների ՝Թուրքիա, Ռուսաստան, Իրան,փորձագետները տեխնիկական հանդիպումներ են անցկացրել։ Այսօր ծրագրված են նախնական խորհրդակցություններ, հուլիսի 5-ին կկայանա լիագումար հանդիպում։ Հանդիպման գլխավոր թեման սիրիական տարածքում դեէսկալացիոն 4 գոտիների պարամետրերի հետագա համաձայնեցումն է։ Դրանց ստեղծման շուրջ մասնակիցները պայմանավորվել էին մայիսի 4-ին կայացած համաժողովի ժամանակ։ Մասնակիցները կքննարկեն նաև դեէսկալացիոն գոտիներում մոնիտորինգի տարբերակները, և այն, թե ով կիրականցնի այն։ Ղազախստանի մայրաքաղաքում կաշխատեն նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ստյուարտ Ջոնսը։
