Կապանում տղամարդը մահացել է մեղվի խայթելուն պես
Հրապարակ օրաթերթը գրել է․ Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը Կապանում մեղվի խայթոցից մարդ է մահացել: 59-ամյա տղամարդուն մեղուն խայթել է հողամասում գործ անելիս: Մահը կայծակնային վրա է հասել, անգամ չեն հասցրել տեղափոխել հիվանդանոց: Ասում են, թե հնարավոր է մահվան պատճառն ալերգիան լինի: Կապանի հիվանդանոցից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե իրավասու չեն:
