Իշխան Զաքարյանին այս անգամ ոչինչ չի փրկի

Պատիվ ունեմ խմբակցությունից Իշխան Զաքարյանի դուրս գալու թեման ստվերվեց մի շարք այլ իրադարձությունների ֆոնին, սակայն պետք է նկատել, որ դա ոչ պակաս եւ ոչ այնքան կարեւոր հարց է, քան կարելի է կարծել: Այդ կարեւորությունն ամենեւին էլ չի դրսեւորվում Իշխան Զաքարյանի անձով, այլ խնդիրն այն է, որ իշխանությունը ի դեմս ճամբարափոխ պատգամավորի խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն: Թեպետ Իշխան Զաքարյանը լրագրողների հարցին պատասխանելով վստահեցրել է, որ շարունակելու է գործունեությունն ընդդիմադիր դաշտում, իր խոսքով՝ ընդդիմադիր պատգամավոր է լինելու, բայց սա զավեշտալի բացատրություն է նաեւ այն առումով, որ Զաքարյանի խմբակցությունից դուրս գալը զուգորդվեց մամուլի հրապարակումներով, թե ընդդիմադիր պատգամավորի վրա վերջին ժամանակներն ինտենսիվ ճնշումներ են եղել, ինչով պայմանավորված է նրա քայլը: Մամուլում գրվեց նաեւ, որ Զաքարյանի դուրս գալը պայմանավորված է Միութենական պետության ձեւավորմամբ, նա ըստ մամուլի՝ որոշել է իր մոսկովյան կապերով աջակցել այս միությանը: Այստեղ էլ հարց է ծագում՝ ինչն էր իրեն խանգարում խմբակցության կազմում այդ ամենն աներ: Սա եւս ծիծաղելի փաստարկ է, որովհետեւ խորհրդարանական ընդդիմությունը այդ միության ձեւավորման առաջամարտիկներից է ու այդ մասին չեն էլ թաքցնում:
Մեզ հայտնի է դարձել, որ Իշխան Զաքարյանը, որ Արթուր Վանեցյանի հետ է իսկզբանե համագործակցել, դեմ է եղել Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի հետ դաշինքին: Զաքարյանը հիմնավոր պատճառներ ունի դրա համար, Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում հիշեցնենք, թե ինչ կշտամբանքների արժանացավ Սերժ Սարգսյանի կողմից, երբ հայտարարեց, որ բյուջեի 70 տոկոսը մսխվում է: Հիմա լուրեր է տարածում, թե դրա համար է լքում Վանեցյանին:
Հայտնի է դարձել նաեւ, թե ինչպես է Արթուր Վանեցյանին վստահությանն արժանացել: Նա հաստափոր թղթապանակով ներկայացել է Վանեցյանին, վստահեցրել, որ ԲՀԿ-ի կառույցները բոլորն իրեն են ենթարկվում, որ բոլոր ընտրություններն ինքն է ԲՀԿ-ի համար կազմակերպել, հազարավոր ձայներ կարող է բերել, փոխըմբռնման արդյունքում ընկերություն է հաստատվել, Զաքարյանը գումարներ է տնօրինել այդ աշխատանքներն իրականացնելու համար եւ այդ ընթացքում բացարձակապես խոսակցություն չի գնացել մանդատ ստանալու, պատգամավոր դառնալու մասին: Վերջին օրերին ուլտիմատում է դրել՝ կամ կդառնամ պատգամավոր, կամ կխափանվի նախապես գծած սցենարը, որով պետք է ձայներ ստանան:
Նշենք, որ Զաքարյանի խմբակցությունից դուրս գալու հարցում մեծ դերակատարում է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը. լրատվամիջոցները հաճախ են ֆիքսում զույգի սրճարանային հանդիպումները, եւ հիմա Զաքարյանն ինչ արդարացումներ ու հիմնավորումներ էլ փորձի ներկայացնել` պարզ է, որ իշխանության մատն է խառը: Պարզ է, որ տեղի է ունեցել դասական ճամբարափոխություն, ինչպես մեկ տարի առաջ այդ խմբակցության պատգամավորնեից Թագուհի Թովմասյանը Փաշինյանի թիմից սահուն անցում կատարեց Վանեցյանի ճամբար:
Այդուհանդերձ, սա այն դեպքն է, որ Զաքարյանի հոտառությունն իրեն դավաճանելու է, միգուցե ողջ կյանքում նա հաջողացրել է ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվել՝ մեկ Քոչարյանի, մեկ Սերժ Սարգսյանի, մեկ Գագիկ Ծառուկյանի կողքին ապահով կարիերա իրականացնել, սակայն Զաքարյանը պետք է հասկանա, որ այսօրվա իշխանությունները նախորդներից եւ ոչ մեկին նման չեն, որ ինքը գործ ունի երկիրը հանձնած, ցեղասպանության դուռ բացած,10 հազարի մահվան մեղքը ճակատներին գամած իշխանությունների հետ: Զաքարյանը մշտապես պարծենում է, որ Մանվել Գրիգորյանի հետ ԵԿՄ-ով ահռելի ներդրում է ունեցել Արցախում, հիմա այս ամենը փոշիանալու է, քանզի Զաքարյանն իշխանության կողքին կանգնելով տեր է կանգնում այն ավերին, որն արվել է: Իսկ եթե Զաքարյանն իրապես խոշոր ինքնախաբեությամբ է զբաղված, խորհուրդ կտանք մի պահ լսի իր հին բարեկամ Ռոբերտ Քոչարյանին ու հասկանա իշխանությունների աղետաբերության չափը:
Հետեւաբար իր բերած արդարացումներն էժանագին սիմֆոնիաներ ու լոլոներ են , քանի որ փաստն այն է, որ այս մարդն ինքնակամ գնում է համալրելու դավաճանների ոհմակը:

Անի Սահակյան

դիտվել է 5202 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am