Նախարարները մեջքի հետևից կատակների առարկա են դարձրել Լևոն Ալթունյանին
«Իրավունք» թերթն իր «բամբասանք» էջում գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ օրերս, երբ հայտնի են դարձել հունվար-մայիսի վերաբերյալ վիճակագրական տվյալները, նախարարները՝ ոմանք գրեթե անթաքույց, ոմանք էլ՝ մեջքի հետևից կատակների առարկա են դարձրել Լևոն Ալթունյանին: Բանն այն է, որ մարդիկ չեն մոռացել, թե ինչպիսի գլուխգովանությամբ էր նա խոստանում արմատախիլ անել ծխելը: Բայց, ըստ անողոք վիճակագրական թվերի, 2017-ի առաջին 5 ամիսների ընթացքում ծխախոտի արտադրությունն աճել է 18 տոկոսով, իսկ ամբողջ արդյունաբերությունում ծխախոտագործությունը կազմել է 15 տոկոս: Եվ հատկապես ծխող պաշտոնյաները այժմ չարախնդում են, թե ով է անհաջողակը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
