Չելյաբինսկում նավակ է շրջվել.զոհվել են երեք հայ եղբայրներ՝ իրենց երեխաների հետ
«Մոսկովսկիյ կոմսոմոլեցը» հայտնում է,որ ՌԴ Չելյաբինսկի մարզում երեկ նավակի շրջվելու հետևանքով երեք հայ եղբայրներ են զոհվել։ Նավակով զբոսանքը կյանքի գին է ունեցել նաև նրանց երեխաներից 4-ի համար։ Հարազատներն ափին նշելիս են եղել իրենց երեխաներից մեկի դպրոցն ավարտելը։ Տղամարդանցից մեկն իր 2 եղբայրների երեխաների հետ նավակով շրջելիս է եղել Մաքսիմկա լճի վրայով, մոտ 50 մետր հեռավորության վրա նավակը հանկարծակի շրջվել է։ Ափին գտնվող երկու եղբայրներն օգնության են նետվել, սակայն խեղդվել են։ Ջրից դուրս են բերվել 40 և 45 տարեկան տղամարդանց դիեր, ևս մեկին որոնում են։ Ջրից դուրս են բերվել նաև 10 տարեկան մի աղջկա ու 2 տարեկան տղայի, ավելի ուշ նաև 8 ու 15 տարեկան տղաների մարմինները։
