Հետխորհրդային երկրների լավագույն ֆուտբոլիստը Մխիթարյանն է․ Սլուցկի
«Հետխորհրդային երկրների լավագույն ֆուտբոլիստն այժմ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:Ես կցանկայի, որ Ռուսաստանի հավաքականի փոխարեն լիներ ԽՍՀՄ հավաքական: Մենք ունեինք շատ ուկրաինացի, բելառուս, հայ, վրացի խաղացողներ: Կովկասյան տարածաշրջանում լավ եղանակային պայմաններ են ֆուտբոլի համար: Հայաստանի հավաքականում հանդես է գալիս այս պահին նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լավագույն ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը: Կարելի է հիշել Շևչենկոյին, Ռեբրովին, Գլեբին: Եթե նրանք միասին խաղային, ապա կհասնեին լուրջ հաջողությունների»,- ftbl.ru-ի փոխանցմամբ ասել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, այժմ անգլիական «Հալ Սիթին» գլխավորող Լեոնիդ Սլուցկին:
