Սամվել Բաբայանի «կինդերսյուրպրիզությունը», հաճույք ստանալ՝ կույս մնալով

Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է․ «Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված՝ «Ազատական» կուսակցության Մեղրիի ավագանու թեկնածուների ցուցակի ձևավորման ժամանակ ՀՀ օրենսդրության պահանջների խախտման և այլ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագրի ստորագրման, նյութերի վերաբերյալ, «Ազատական» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ «Ազատական» կուսակցությունը Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել և որևէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել։ Ինչ վերաբերվում է հիշյալ գործընթացներում ՀՀ ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի դրույթների խախտմանը, ապա կուսակցության համապատասխան ստորաբաժանման կողմից նախաձեռնվել է ստուգման գործընթաց, որի արդյունքները կներկայացվեն ՀՀ իրավապահ մարմիններին, նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ օրենքով նախատեսված իրավական հետևանքներ առաջացնելու նպատակով»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Մեղրիում ՏԻՄ ընտրություններ էին, որոնց արդյունքներով մասնակից որեւէ ուժ չի հաղթահարել 50 տոկոսը եւ համայնքի կառավարումը պետք է տեղի ունենա կոալիցիոն սկզբունքով: Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՔՊ-ն Մեղրիում երկրորդ տեղն է, առաջին տեղը Նիկոլ Փաշինյանի դուստր ձեռնարկության՝ Արամ Սարգսյանի կուսակցությունով առաջադրված թեկնածուն է: Անցողիկ շեմը հաղթահարել են եւս երկու ուժ՝ Սամվել Բաբայանի գլխավորած Ազատական կուսակցությունը եւ Ապրելու երկիրը, որի ոչ բացահայտ մեկենասը գործարար Ռուբեն Վարդանյանն է: Օրերս կոալիցիոն հուշագիր ստորագրվեց Արամ Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ, հայաստանում հիմք դրեցին քաղաքապետի պաշտոնի առաջին «օրթախ» կառավարման նախադեպը, ըստ հուշագրի 2.5 տարին Զավենիչի թեկնածուն կկառավարիք համայնքը, հաջորդ 2.5 տարին՝ Բաբայանի թեկնածուն։ Հուշագրից մի քանի օր անց Սամվել Բաբայանն է սովորույթի համաձայն «կինդերսյուրպրիզություն» անում։ Նա տարածել է անորոշ մի հայտարարություն, որից միակ բանը որ հասկացվում է այն է, թե իր կուսակցությունը կապ չունի ստորագրված հուշագրի հետ, որ ստորագրողները իբր իր կուսակիցները չեն։

Սամվել Բաբայանը, հիրավի, անփոխարինելի մանիպուլատոր է, իհարկե, Նիկոլ Փաշինյանից հետո, բայց տեղի ունեցածը մանիպուլացնել հնարավոր չէ։ Այո, ՏԻՄ օրենքը թույլ է տալիս համայնքային ընտրացուցակի 30 տոկոսը ոչ կուսակցականներ ընդգրկել, բայց դա չի նշանակում, որ կուսակցության էությունն ու բովանդակությունը դրանից փոխվում են։ Տվյալ կուսակցությունն է որոշում ում ընդգրկել իր ցուցակում, ում որ համարը հատկացնել, ապա մասնակցել ընտրությունների։ Եթե Բաբայանը որոշել է, որ առաջին հորիզոնականներում ապակուսակցականների գրել, դա մեղմ ասած իր խնդիրն է, բայց փաստն այն է, որ այդ մարդիկ առաջադրվել են իր հիմնադրած կուսակցությամբ։ Ուստի պետք չէ կույս մնալ եւ հաճույք ստանալ եւ ժողովրդին էլ ցույց տալ, թե իբր Նիկոլ Փաշինյանի դաշնակիցները չեն։

Անի Սահակյան

դիտվել է 2093 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am