Հերթական անբարոյականությունը Փաշինյանից

Երեւանի պետական համալսարանում շաբաթ օրը արտակարգ դրություն էր հայտարարված։ Համալսարան էր այցելել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Մեծաթիվ ախրանան լավագույնս կատարել է իր պարտականությունները, հավքն իր պորտով չի կարողացել մտնել դռներից ներս, որտեղ ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդ էր ընտրում, Սուրեն Պապիկյանն էլ ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հեղափոխությունից առաջ բազմիցս ընդդիմադիր ելույթներ էին ունենում, հայտարարում, թե պետք է վերջ դնել բուհերի կուսակցականացման արատավոր պրակտիկային, կրթությունը զերծ պահել քաղաքականացումից, իսկ իշխանության գալուց հետո ամեն ինչ արել են նույն այդ բուհերն իրենց վերահսկողության տակ մտցնելու համար։ Որոշ ուսումնական հաստատություններում ստացվեց Փաշինյանի մտադրությունը, ռեկտորներին փոխարինեցին իրենց հավատարիմ կադրերով, մի շարք բուհերում էլ նախկին հանրապետականներն արագ անցում կատարեցին դեպի «Քաղաքացիական պայմանագիր»՝ անցնելով Նիկոլ Փաշինյանի թրի տակով։ Միայն Երևանի պետական համալսարանում իշխանությանը չհաջողվեց ամբողջությամբ վերցնել իշխանությունը։ Երեք տարի շարունակ մայր բուհի ուսանողներն ու դասախոսները պայքարեցին իրենց իրավունքների համար, բողոքի ակցիաներով և իրավական ընթացակարգերով խափանեցին Փաշինյանի մտադրությունները։ Գործող իշխանությունը նույնիսկ կրթական օրենքի փոփոխություն նախաձեռնեց, որպեսզի կարողանա խոշոր հարկատու հանդիսացող մայր բուհում վերջնականապես վերցնել իշխանությունը։ Ցայսօր ռեկտորի հարցը բաց է, այդ պատճառով էլ թերեւս ծանր հրետանին է գործուղվում ԵՊՀ։

Հիմա մի պահ պատկերացրեք, թե ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ինչպես կարձագանքեր նման ինֆորմացիայի, անարգանքի սյունին կգամեր ԲՈւՀ-երը կուսակցականացնող իշխանությանը։
Ավելին, հիմա անգամ վիրավորական է համեմատության եզրեր տանել ապազգային ՔՊ-ի ու ազգային ՀՀԿ-ի միջեւ։ Անշուշտ կան տարբերություններ, բայց դրանք հաստատ Փաշինյանի թիմի օգտին չեն։ Մի բան փաստ է, որ անկախ բոլոր թերացումների, ՀՀԿ-ն հայրենիք հանձնող չէր։
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տարիներ շարունակ հայտարարել են, որ համալսարանների կուսակցականացումը պետք է բացառվի։ Ավելին՝ խստորեն դատապարտել են նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելու, Հովիկ Աբրահամյանի՝ ժողինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելու փաստը։
Իսկ այսօր այդ նույն մարդիկ իրենց կուսակցական կատարածուին գործուղում են ԵՊՀ՝ տիրելու հոգաբարձուների խորհդրի նախագահի պաշտոնին։
Անբարոյականությունը հենց այս դեմքն ունի, Նիկոլ Փաշինյանը ցուցադրում է անբարոյականության բոլոր երեսները։

Անի Սահակյան

դիտվել է 2725 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am